Կորոնավիրուսից վերջին մեկ օրում Հայաստանում 2 տղամարդ են մահացել

© Sputnik / Asatur YesayantsМедицинский персонал инфекционной больницы Норк
Медицинский персонал инфекционной больницы Норк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 287 է:

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան 2 դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Премьер-министр Никол Пашинян во время брифинга (9 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի թվերն ավելանում են. վարչապետն անհանգստացած է

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 76 և 66 տարեկան տղամարդիկ։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է նաև, որ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 287 է:

Նշենք, որ սեպտեմբերի 20–ի ժամը 11–ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է 47 431  կորոնավիրուսի հաստատված դեպք։ Մեռր օրում գրացվել է 277 վարակակիր։ Կատարվել է 3944 թեստավորում, առողջացել են վարակվածներից 57–ը։

Լրահոս
0