Բենյամինի 96 485 քմ վտանգավոր տարածքն ականազերծված է. պաշտոնական արարողություն Հալեպում

© Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿОфициальная передача разминированных территорий армянской гуманитарной миссией властям провинции Алеппо Сирийской Арабской Республики (21 сентября 2020). Сирия
Официальная передача разминированных территорий армянской гуманитарной миссией властям провинции Алеппо Сирийской Арабской Республики (21 сентября 2020). Сирия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետներն իրենց առաքելության առաջին օրվանից ականազերծել և սիրիական իշխանություներին են հանձնել 280 հազար քառակուսի մետր տարածք։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Այսօր` սեպտեմբերի 21-ին, Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների պաշտոնական հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին: Տեղեկությունը հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

© Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների պաշտոնական հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին
Բենյամինի 96 485 քմ վտանգավոր տարածքն ականազերծված է. պաշտոնական արարողություն Հալեպում - Sputnik Արմենիա
Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների պաշտոնական հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին

Հալեպի իշխանություններին հանձնված ականազերծման հավաստագրերով հաստատվել է, որ Բենյամին բնակավայրի 96 485քմ վտանգավոր տարածքն ականազերծված է և անվտանգ հետագա նպատակային օգտագործման համար:

© Photo : Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների պաշտոնական հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին
Բենյամինի 96 485 քմ վտանգավոր տարածքն ականազերծված է. պաշտոնական արարողություն Հալեպում - Sputnik Արմենիա
Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների պաշտոնական հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին

Արարողությանը ներկա են եղել Հալեպի փոխնահանգապետարանի գործադիր անդամ դոկտոր Մուհամեդ Քումիթ Ասի Ալ-Շեյխը, Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, Հալեպում տեղակայված ռուսական հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարությունը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, հայոց թեմի հոգևոր առաջնորդներ, հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:

© Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների պաշտոնական հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին
Բենյամինի 96 485 քմ վտանգավոր տարածքն ականազերծված է. պաշտոնական արարողություն Հալեպում - Sputnik Արմենիա
Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների պաշտոնական հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին

Նշենք, որ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետներն իրենց առաքելության առաջին օրվանից ականազերծել և սիրիական իշխանություներին են հանձնել 280 հազար քառակուսի մետր տարածք, իսկ բժշկական խմբի կողմից բուժօգնություն է ցուցաբերվել 17 հազարից ավելի տեղաբնակների։

Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և անմնացորդ աջակցության համար ու նշել, որ օրը պատմական է և այն ևս մեկ անգամ ամրագրում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։   

Կյանքեր փրկելով. հայ սակրավորները Հալեպին են հանձնել 142.000 քմ ականազերծված տարածք

Լրահոս
0