Սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում Հայաստանի Անկախության օր է հռչակվել

© AP Photo / Andrew HarnikЗдание Капитолия США в Вашингтоне
Здание Капитолия США в Вашингтоне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այս տարի լրանում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների հաստատման մեկ դարը:

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերն այսօր ընդունած հռչակագրում սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր» է հայտարարել: Տեղեկությունը հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից։

Президенты Армении и Франции Армен Саркисян и Эммануэль Макрон около центра Шарля Азнавура (11 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ֆրանսիան Հայաստանի կողքին է. Մակրոնը շնորհավորել է Սարգսյանին

Հռչակագրում նշված է, որ այսօր ոչ միայն Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է, այլև ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների հաստատման 100-ամյակը:

Ըստ նրա՝  Հայաստանի Հանրապետությունն այսօր էլ շարունակում է ամրապնդել երկու երկրների միջև գործընկերությունը:
Իսկ Վաշինգտոնում գտնվող Հայաստանի դեսպանատունը, Մյուրիել Բաուզերի դիտարկմամբ, նպաստում է մշակույթների բազմազանությանն ու ամերիկացի ուսանողների գիտելիքների հարստացմանը:

Հռչակագրի վերջին մասում Բաուզերը Հայաստանի դեսպանատան աշխատողներին շնորհավորել է Անկախության տոնի առիթով և հույս հայտնել, որ կշարունակվի դեսպանատան և Կոլումբիայի շրջանի միջև համագործակցությունը:

«Շնորհավոր Անկախության օրը». Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական բացիկ է հրապարակել

Հավելենք, որ այսօր նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակը։

Լրահոս
0