Տոն, որ կրկնակի են նշում քաղաքագետը, գիտնականն ու սեքսապաթոլոգը

© Sputnik / Asatur YesayantsПраздничные гулянья в День Независимости Армении (21 сентября 2019). Гюмри
Праздничные гулянья в День Независимости Армении (21 сентября 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ի՞նչ ընդհանուր բան կարող են ունենալ քաղաքագետը, սեքսապաթոլոգն ու գիտնական-գյուտարարը։ Դե իհարկե՝ ծննդյան օրն ու անկախության տոնը։ Ամեն տարի սեպտեմբերի 21-ին նրանք ամփոփում են ոչ միայն անձնական ձեռքբերումները, այլև երկրի հաջողությունները։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեբերի–Sputnik. Հայկական հզոր բանակի և պետականության ստեղծումը, ինքնիշխան որոշումներ ընդունելու իրավունքն այն առանցքային ձեռքբերումերն են, որ անկախության հռչակումով ստացավ հայ ժողովուրդը։ Այդ համոզմունքն ունեն սեպտեմբերի 21-ին ծնված քաղաքագետը, գիտնականն ու սեքսապաթոլոգը։

Южно-Кавказская железнодорожная компания возобновляет работу междугородных скоростных электропоездов Ереван-Гюмри-Ереван-Ереван - Sputnik Արմենիա
Անկախության օրը Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ լրացուցիչ էլեկտրագնացքներ կաշխատեն

Ամեն տարի սեպտեմբերի 21-ը նրանց համար ոչ միայն ծննդյան օր է, այլև իրենց կյանքի ուղու և Հայաստանի նորագույն պատմության ընթացքում երկրի անցած ճանապարհի միջև զուգահեռներ անցկացնելու հնարավորություն։ Sputnik Արմենիան ներկայացնում է նրանց մտորումները։

Ջոնի Մելիքյան

Քաղաքագետ Ջոնի Մելիքյանն այսօր 35 տարեկան է դառնում։ Նրա համար օրը յուրահատուկ է, և ոչ միայն այն պատճառով, որ հոբելայան է նշում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետո զրույցում նա նշեց, որ սեպտեմբերի 21-ը առանձնահատուկ հայրենասիրական զգացմունքներ է արթնացնում և հիշեցնում է 1991թ․-ին ընդունված որոշման կարևորությունը։

© Sputnik / Aram NersesyanՋոնի Մելիքյան
Տոն, որ կրկնակի են նշում քաղաքագետը, գիտնականն ու սեքսապաթոլոգը - Sputnik Արմենիա
Ջոնի Մելիքյան

 «Անկախության օրը ծնված լինել՝ նշանակում է հետաքրքիր զգացողություն ունենալ, որն ամենից առաջ պարտավորեցնող է։ Այդ օրը ոչ միայն դու ես ամփոփում ապրած տարվա արդյունքները, այլև՝ ողջ երկիրը»,-նշեց Մելիքյանը։

Նրա խոսքով՝ այս ամսաթվին ոչ միշտ է զգացմունքային վերաբերվել։ Ամեն ինչ փոխվել է Վրաստանից Հայաստան հայրենադարձությունից հետո։ Եվ ամեն տարի այս օրը Մելիքյանը, վերլուծելով անցած ճամփան, ակամա զուգահեռներ է անցկացնում սեփական հաջողություններ-ձախողումների և երկրի ձեռքբերումներ-բացթողումների միջև։

Նրա համար անկախությունն առաջին հերթին ինքնիշխանությունն է, որոշումներ ընդունելու ինքնիշխան իրավունքը։ Մելիքյանը խորապես համոզված է, որ ինքնիշխանությունն արժեք է, որը պետք է պահպանել, և այդ առաքելության մեջ իր ներդրումը պետք է ունենա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի։

Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

Կարևորագույն ձեռքբերում է համարում անկախ պետություն ունենալու հնարավորությունը։ Գլխավոր և ցավալի կորուստը, ըստ քաղաքագետի, երկրից բնակչության արտահոսքն է։

 «Այս տարիների ընթացքում մենք, առաջին հերթին տնտեսական պատճառներով, զրկվել ենք մարդկային կապիտալից, որը կարող էր պետք գալ երրորդ հանրապետության կառուցման համար»,-ասաց Մելիքյանը։

Նա խորհուրդ է տալիս դասեր քաղել նախորդ երկու հանրապետությունների պատմությունից և չկրկնել անցյալի սխալները։

Գևորգ Հովսեփյան

Գյուտարար Գևորգ Հովսեփյանն այսօր 25 տարեկան դարձավ։ Նա անկախության սերնդի այն ներկայացուցիչներից է, որոնք այլ իրողության մեջ կյանքը չեն էլ պատկերացնում։ Հովսեփյանը հպարտանում է, որ երկրի և ժողովրդի պատմության համար այդքան կարևոր օր է ծնվել։ Նրա խոսքով՝ դա ուղղակի պարտավորեցնում է ավելի հայրենասեր լինել, ավելի շատ նվիրվել հայրենիքին։ Նրա մեջ դա պատասխանատվության առանձնահատուկ զգացողություն և ազատամտություն է դաստիարակել։

© Sputnik / Armenuhi MkhoyanԳևորգ Հովսեփյան
Տոն, որ կրկնակի են նշում քաղաքագետը, գիտնականն ու սեքսապաթոլոգը - Sputnik Արմենիա
Գևորգ Հովսեփյան

«Անկախության օրը ծնվելը կրկնակի տոն է, այդ պատճառով ամեն տարի ես այս օրը նշելու երկու առիթ ունեմ։ Տարեցտարի գիտակցում ես անկախության նշանակությունը»,-ասաց Գևորգը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Ակախությունը նա համարում է հայ ինքնության, ազգային արժեքների, հավատքի պահպանման գլխավոր պայման, դա նաև ինքնիշխան գործելու և զարգանալու հնարավորություն է: Գևորգը գլխավոր ձեռքբերում անվանեց հզոր հայկական բանակի ստեղծումը, ինչպես նաև համաշխարհային քարտեզի վրա որպես ինքնուրույն պետություն հանդես գալու հնարավորությունը։

Հովսեփյանն ափսոսանքով նշեց, որ անկախություն ստանալով՝ Հայաստանը կորցրեց իր զգալի արտադրական ներուժը. փակվել են գործարանները, ֆաբրիկաները, շատերը զրկվել են աշխատանքից։

Президент Армен Саркисян посетил монастырский комплекс Гандзасар (10 июля 2020). Карабах - Sputnik Արմենիա
Արցախն էր այն կայծը, որից բռնկվեց ազատության բոցը. Արցախի և Հայաստանի նախագահների ուղերձը

 «Ես ինժեներների ընտանիքում եմ ծնվել և լավ գիտեմ, թե ինչպես բազմաթիվ մասնագետներ, գիտնականներ ստիպված եղան լքել հայրենիքը, քանի որ այստեղ պատշաճ չգնահատվեցին և իրենց գիտելիքների համար կիրառություն չգտան»,-ասաց Հովսեփյանը։

Նա ուրախ է, որ վերջերս շատ բան է փոխվել, դրա հետ մեկտեղ տնտեսական իրավիճակի և քաղաքացիների սոցիալական դրության բարելավման հույս է հայտնվել։

Վրեժ Շահրամանյան

Բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն այսօր 39 տարեկան դարձավ։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, որ քանի որ անկախության հռչակման պահին 10 տարեկան է եղել, այն ժամանակ առանձնապես չի գիտակցել կատարվածի իմաստն ու կարևորությունը։

«Տարիների ընթացքում այդ օրը կրկնակի տոն դարձավ՝ ուրախության, հպարտության տոն։ Հիմա արդեն սեպտեմբերի 21-ին ավելի շատ անկախության տոնն է ուրախացնում։ Քաղաքը, երկիրն էլ այդ օրն ավելի դրական են, շուրջբոլորը բարի մթնոլորտ է։ Էլ ի՞նչ է պետք ծննդյան օրվա համար»,-ասաց Շահրամանյանը։

© Sputnik / Hayk PetrosyanՎրեժ Շահրամանյան
Տոն, որ կրկնակի են նշում քաղաքագետը, գիտնականն ու սեքսապաթոլոգը - Sputnik Արմենիա
Վրեժ Շահրամանյան

Անկախությունը նրա համար ինքնիշխան լինելու հնարավորությունն է։ Շահրամանյանը խոստովանեց, որ թեև ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում շատ կարճ է ապրել, բայց ինչ-որ նոստալգիա ունի այդ տարիների հետ կապված։ Նա նշեց, որ մանկությունից շատ լավ բաներ է հիշում և չի կարող պնդել, թե այն ժամանակ ամեն ինչ վատ էր, չի կարող ասել․ «Ինչ լավ է, որ Խորհրդային Միությունը փլուզվեց»։ Նրա խոսքով՝ այն ժամանակ էլ շատ հետաքրքիր բաներ կային, իսկ կյանքն իր յուրահատուկ գույներն ուներ։

Անկախության հռչակումից հետո ընկալումներն ու հայացքները փոխվեցին․ մարդիկ ավելի ինքնուրույն դարձան, ցանկացան դառնալ իրապես ինքնիշխան պետության ներկայացուցիչներ։ Անկախության մասին խոսելիս բոլորը նկատի ունեն զարգացած և առաջատար երկիր, վստահ է բժիշկը։

Посетительница праздничного концерта группы Capital Citues (США) в День Независимости Армении (21 сентября 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Արձակուրդներն ավարտվում են. սկսվում է ճանաչված ՀՀ-ի և չճանաչված Արցախի անկախության ամիսը

Շահրամանյանը կարևորագույն ձեռքբերումներից է համարում Հայաստանի Զինված ուժերի ձևավորումը, առավել ևս երկրի համար այդքան բարդ ժամանակաշրջանում՝ Սպիտակի երկրաշարժի դեռ չվերացված հետևանքների, Արցախյան պատերազմի, սոցիալ-տնտեսական ծանր ճգնաժամի և շրջափակման ֆոնին։

«Երկիրը կաթվածահար էր, բայց այդ ժամանակ մենք կարողացանք բանակ ստեղծել, ինչն իրավամբ կարելի է կարևորագույն ձեռքբերումներից մեկը համարել»,-ասաց նա։

Ամենադժվարն առաջին անկախությունն էր. ինչով են նման Առաջին և Երրորդ հանրապետությունները

Ի թիվս այլ ձեռքբերումների Շահրամանյանը նշեց համախմբվածությունը, որն օգնեց հայ ժողովրդին հաղթահարել, այսպես կոչված, մութ ու ցուրտ 90-ականները, ժողովրդավարության զարգացումը, խոսքի ազատության ձևավորումը, հաջողությունները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: Իսկ գլխավոր բացթողումը բժիշկը համարում է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միասնության, համախմբվածության կորուստը։

Ավանդույթի համաձայն՝ այս տարի էլ սեպտեմբերի 21-ին Շահրամանյանը մտադիր է այցելել Գեղարդ, մոմ վառել և աղթել երկրի անվտանգության, բարգավաճման և խաղաղ երկնքի համար։

Լրահոս
0