Ո՞ր դեպքում են ուսուցիչներն ու աշակերտներն ազատվում դիմակ դնելու պահանջից. նոր կանոններ

© Sputnik / Aram Nersesyan Единый экзамен по английскому языку в старшей школе № 29 им. Андраника Маргаряна (2 июля 2020). Еревaн
 Единый экзамен по английскому языку в старшей школе № 29 им. Андраника Маргаряна (2 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԿԳՄՍՆ-ն հրապարակել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով նախատեսված մանկավարժահոգեբանական աջակցության անհատական պարապմունքները կազմակերպելու կանոնները:

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուղեցույցով նախապես սահմանված որոշ կանոններ լրամշակվել են։ Լուրը հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

 Единый экзамен по английскому языку в старшей школе № 29 им. Андраника Маргаряна (2 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Դպրոցում դիմակ դնելը պարտադի՞ր է․ պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարարը

«Լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար դիմակների կրումը պարտադիր չէ»,- գրված է ԿԳՄՍՆ Fasebook-ի էջում:

Միաժամանակ նշվում է, որ հաստատությունում դասամիջոցներին սովորողների տեղաշարժը կազմակերպվում է ուսուցչի կամ պատասխանատուի հսկողությամբ՝ համաձայն կազմված ժամանակացույցի, որը բացառում է կուտակումների առաջացումը միջանցքներում։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով նախատեսված մանկավարժահոգեբանական աջակցության անհատական պարապմունքները կազմակերպվում են հետևյալ կանոնների պահպանմամբ՝

  • ծնողի ընտրությամբ անհատական պարապմունքները կազմակերպվում են դպրոցում կամ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնում,
  • յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է տարածքի օդափոխում առնվազն 8-10 րոպե տևողությամբ,
  • յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է աշխատանքային տարածքի, մակերեսների ախտահանում՝ առնվազն 70-90% սպիրտի կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետը․
  • Յուրաքանչյուր պարապմունքից հետո իրականացվում է դիդակտիկ նյութերի և բոլոր այն առարկաների ախտահանում, որոնց երեխաները կարող են ձեռք տալ,
  • Պարապմունքների ժամանակ օգտագործվում են մեկանգամյա անհատական օգտագործման կամ խոնավ մաքրման և ախտահանման պարագաներ,
  • ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն աշխատանքային նյութերը, որոնց ամենօրյա ախտահանումը հնարավոր չէ իրականացնել։ Այդ նյութերը հավաքվում են առանձին տարայում, և նախքան հետագա օգտագործումը դրանք պարտադիր ախտահանվում են:
  • սեղանի մոտ ապահովվում է ձեռքերի ախտահանիչ միջոց կամ ախտահանող անձեռոցիկ՝ առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով։

Նշենք, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` դպրոցներում ուսումնական պրոցեսի կազմակերպման համար հստակ կանոններ են սահմանվել։ 

Առանց դիմակի արգելվում է մուտքը դպրոց: Դիմակ չունեցող աշակերտներին և անձնակազմին մուտքի մոտ տրամադրվում է մեկանգամյա օգտագործման դիմակ։

 Единый экзамен по английскому языку в старшей школе № 29 им. Андраника Маргаряна (2 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Կարելի՞ է բազմակի օգտագործման դիմակ դնել. դասերը մեկնարկելուն պես նոր հարցեր են ծագել

Դպրոցի մուտքի մոտ կատարվում է պարտադիր ջերմաչափում և ձեռքերի ախտահանում։ Օրվա ընթացքում առնվազն 3 անգամ կատարվում է 8-10 րոպե տևողությամբ օդափոխություն։ Աշակերտին կարող է ուղեկցել ոչ ավել, քան մեկ անձ: Ուղեկցողի մուտքը դպրոց արգելվում է՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների։

Արգելվում է զանգվածային միջոցառումների իրականացումը։ Ժամանակավորապես դադարեցվում են երկարօրյա ծառայությունները։

Դասարաններում սովորողների առավելագույն թույլատրելի թիվը 20-ն է։ Դասարանները բաժանվում են խմբերի՝ ելնելով 1.5 մետր սոցիալական հեռավորություն ապահովելու հնարավորություններից։ Դպրոցներում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ։

Դիմակներով ու նոր կանոններով. Հայաստանում հնչեց «Առաջին զանգը»

Դասամիջոցների ընթացքում սովորողները չեն լքում դասասենյակը։ Աշակերտները դասին մասնակցում են տեղից, գրատախտակի մոտ կանչելն արգելվում է։

Լրահոս
0