Հայաստանը կմնա առանց բանանի՞. Սանգայ հրաբխի մոխիրը սպառնում է Էկվադորից արտահանմանը

Էկվադորը Հայաստան բանանի մատակարարումների ծավալով առաջին տեղն է զբաղեցնում։ Այժմ արտադրությունն ու արտահանումը վտանգված են հրաբխի ակտիվության պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Էկվադորում Սանգայ հրաբխի ակտիվությունն ազդում է այդ երկրում արտադրվող բանանի որակի վրա և հանգեցնում 25%-ով արտահանման կրճատման, հայտնում է El Comercio թերթը` հղում անելով արտադրողներին և արտահանողներին։

Салат с рукколой - Sputnik Արմենիա
Արագ, համեղ, կշտացնող․ թեթև նախաճաշի 5 լավագույն տարբերակ

Էկվադորը բանանի խոշորագույն արտահանողն է աշխարհում։ Նրա հիմնական շուկաներն են Ռուսաստանը, Եվրոպան և Մերձավոր Արևելքը։ Էկվադորի բանանները մատակարարվում են նաև Հայաստան։

Մասնավորապես, Էկվադորը Հայաստան բանանի մատակարարումների ծավալով առաջին տեղն է զբաղեցնում։ ՊԵԿ–ի մաքսային ծառայության տվյալներով՝ 2018 թվականին Հայաստան ներմուծված 22 858 տոննա բանանից 21 027 տոննան ներմուծվել է Էկվադորից։ 2019 թվականին իրավիճակը չի փոխվել։

Աշխարհի մյուս ծայրում հայտնված հայը. ինչն է գերել Տիգրան Տեր-Մինասյանին Էկվադորում

2019 թվականի առաջին կիսամյակում ներմուծված շուրջ 11 հազար տոննա բանանից 9 951 տոննան նույնպես Էկվադորից է, մնացած մասը` Թուրքիայից, Իրանից, Կոստա -Ռիկայից և Ռուսաստանից։

Էկվադորի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, որ վերջերս Սանգայ հրաբխից մոխրի արտանետումների պատճառով տարբեր աստիճանի վնասվել է 83 հազար հա հող, այդ թվում՝ բանան արտադրող գավառների տարածքում։

С детства мы знаем, что кефир это вкусный и очень полезный напиток для пищеварения  - Sputnik Արմենիա
Բեռնաթափման օրեր. ինչպես մեկ օրում մաքրել օրգանիզմը և նիհարել

Էկվադորի Բանանի տարածաշրջանային կորպորացիայի (Agroban) փոխնախագահ Իվան Կաբրերայի խոսքով` գյուղացիների կորուստները տարբեր կլինեն։ Նրանք, ովքեր հատուկ ծածկոցներ են օգտագործել, որոնք պաշտպանում են միջատներից և այլ վնասատուներից, ավելի քիչ կկորցնեն, մյուսները կզրկվեն բերքի ավելի քան 25%–ից։

«Արտադրողներն արդեն հայտնում են յուրաքանչյուր բերքից 25% կորստի մասին», – նշում է պարբերականը` հղում անելով Բանան արտահանողների ասոցիացիայի ղեկավար Մարիանելյու Ուբիլյուին։ Սակայն թվերը կարող են փոխվել։

Այժմ գյուղացիները ստուգում են, թե արդյո՞ք պտուղների վրա հրաբխային մոխրի հետքեր չեն մնացել։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала