Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. իրական պատկերը տեսանելի կլինի աշնան վերջին

© Sputnik / Andranik GhazaryanГагик Макарян
Гагик Макарян - Sputnik Արմենիա
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Պետեկամուտների կոմիտեի կողմից ներկայացված տվյալներին։

 

Մակարյան. «Աշխատատեղերի աճին նպաստել է նաև պետական գնումների համակարգի ակտիվացումը»

Համաձայն ՊԵԿ–ի հաղորդագրության` օգոստոսին աշխատատեղերը հուլիսի համեմատ ավելացել են շուրջ 5 հազարով, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 202 հազար դրամ` նախորդ տարվա 188 հազար դրամի փոխարեն։

Гагик Макарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արժե՞ արդյոք հավատալ վարչապետի ներկայացրած թվերին
Գագիկ Մակարյանի դիտարկմամբ`մայիսին եղել է աշխատատեղերի թվաքանակի հետ կապված ամենամեծ անկումը, ցուցանիշն իջել էր մինչև 590 հազարի, այնուհետև հունիսին դարձավ 609 հազար, հուլիսին`613 հազար, իսկ այժմ վերադարձել է նախկին ցուցանիշին ու մի քիչ էլ ավելացել է։ Բացի դրանից, ավելացել է նաև աշխատավարձերի ընդհանուր ֆոնդը։ 

«Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ տնտեսության որոշ ճյուղեր ակտիվացել են, չնայած տարեսկզբին ունեցանք շինարարության ոլորտի անկում, բայց հիմա այդ բնագավառում ակտիվ գործընթացներ կան։ Մյուս կողմից եկամտահարկի վերադարձելիության հնարավորությունը, որը տրված էր հիպոթեքային վարկավորման նպատակով, խթանել է շինարարությունը, շինարարական նյութերի արտադրությունը»,– նշում է Հայաստանի գործատուների միության նախագահը։

Որն է Հայաստանում աշխատատեղերի արագ վերականգնման առաջին պայմանը

Գագիկ Մակարյանի տեղեկացմամբ` վերջապես պետական գնումների համակարգը նույնպես սկսեց որոշակիորեն ակտիվանալ հատկապես ենթակառուցվածքների ու ճանապարհաշինարարության ոլորտում, ինչն իր հերթին առաջացրեց մարդկանց աշխատանքներում ներգրավելու հնարավորություն։

«Երրորդ գործոնն առնչվում է վերամշակող արտադրությանը, որովհետև այս ամիսներին նշվաճ ճյուղը նույնպես ունեցել է զգալի դերակատարություն։ Հիմա պահածոյագործության ամենաակտիվ շրջանն է, որը կշարունակվի մինչև աշնան վերջ։ Նույնը վերաբերում է կոնյակի, գինու վերամշակող գործարաններին։ Չնայած այն հանգամանքին, որ նրանք կարող են շատ քանակի խաղող չմթերել, այդուհանդերձ նրանց համար ակտիվ շրջան է։ Չմոռանանք նաև սրճարանների ու ռեստորանների վերաբացման հանգամանքը»,– նշում է Հայաստանի գործատուների միության նախագահը։

Президент Армен Саркисян провел рабочую встречу с премьер-министром Николом Пашиняном (11 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Մեկ ամսվա ընթացքում մոտ 3000 աշխատատեղ է բացվե՞լ. Փաշինյանը թվեր է հրապարակել

Գագիկ Մակարյանի գնահատմամբ` աշխատավարձերի ֆոնդն ավելացել է ոչ միայն այն պատճառով, որ գործատուներն ավելի շատ են վճարել։ Պատճառներից է նաև այն, որ տարբեր կազմակերպություններ, ձեռնարկություններ ստացան պետական միջոցառումների ծրագրերով նախատեսված գումարներ, որոնք նախատեսված էին հարկային պարտավորությունները կատարելու, բիզնեսը զարգացնելու և աշխատավարձեր վճարելու համար։

Ընդ որում `պետական սեկտորում շարունակվել են նաև պարգևատրումները։ Ըստ Մակարյանի`իրական պատկերը տեսանելի կլինի աշնան վերջին, երբ ավարտվեն սեզոնային աշխատանքները, և արդեն պարզ կդառնա, թե ինչպիսի իրական տնտեսական ներուժ ունի Հայաստանը` աշխատատեղերը պահպանելու տեսանկյունից։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала