Հայտնի է՝ ով կստանա Ջուլֆալակյանի մանդատը. ԿԸՀ որոշումը

© Sputnik / Asatur YesayantsВнеочередное заседание ЦИК РА
Внеочередное заседание ЦИК РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ջուլֆալակյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային տարաձայնությունների պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 23-ին կայացած նիստում Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրություն է կազմել իշխող «Իմ քայլը» դաշինքից Արսեն Ջուլֆալակյանին սեփական դիմումի հիման վրա պատգամավորական մանդատից զրկելու մասին, տեղեկացնում են ԿԸՀ-ից։

Депутат фракции Мой шаг Арсен Джулфалакян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ես չէի ուզում, նա ստիպեց. Ջուլֆալակյանը բանավեճի է հրավիրում ԿԳՄՍ նախարարին

Մեկ այլ արձանագրությամբ ԿԸՀ-ն հաստատել է մանդատը Նարեկ Ղահրամանյանին փոխանցելու մասին արձանագրությունը, ով Ջուլֆալակյանից հետո հաջորդն էր իշխող «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ջուլֆալակյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային տարաձայնությունների պատճառով:

Ջուլֆալակյանը նախորդ ամիսներին որևէ հարց չի ուղղել ինձ. նախարարը հստակեցում է պահանջում

Լրահոս
0