Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

© Sputnik / Andranik GhazaryanЛюди на улице Мовсеса Хоренаци
Люди на улице Мовсеса Хоренаци - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին էապես չի փոխվի։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-25-ը՝ առանձին շրջաններում, 26-ին՝ շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քանի նորածին է գրանցվել բժշկական կազմակերպություններում. նախարարը տվյալներ է ներկայացրել

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում
Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն - Sputnik Արմենիա
Եղանակի կանխատեսում

Երևանում սեպտեմբերի 24-25-ը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 26-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում սեպտեմբերի 24-ի ցերեկը սպասվում է +28...+30, երեկոյան՝ +23...+25, գիշերը՝ +16...+18 ջերմություն։

«Խոսքերն իմն են, ցավը՝ նրանը»․ Մարիա Զախարովան նոր երգ է գրել Ուսպենսկայայի համար

Լրահոս
0