Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Արդյո՞ք արտահերթ ընտրությունների հիմք կա, և ինչի կհանգեցնի 3 ընդդիմադիր ուժերի հանրահավաքը

© Sputnik / Aram NersesyanНорайр Дунамалян на пресс-конференции по теме открытия первой международной научно-образовательной школы в Дилижане
Норайр Дунамалян на пресс-конференции по теме открытия первой международной научно-образовательной школы в Дилижане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքագետ Նորայր Դունամալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես այն հարցին, թե որքանով են հնարավոր ու իրատեսական արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Դունամալյան. «Եռյակը գուցե կգա կոնսենսուսի, բայց նրանց միասնությունը շատ արհեստական է»

Նորայր Դունամալյանն արտահերթ ընտրությունների համար հիմքեր չի տեսնում, քանի որ հոկտեմբերի 8-ի հանրահավաքի կազմակերպիչ երեք քաղաքական ուժերն, ըստ նրա, չունեն կամ դեռ չեն ստեղծել համարժեք օրակարգ, նրանք մատնանշում են կորոնավիրուսով և տնտեսական բարդ իրավիճակով պայմանավորված խնդիրները, սակայն դրանց համար չեն առաջարկում հստակ լուծումներ։

Вице-спикер НС Армении Ален Симонян перед началом совместного заседания Постоянной комиссии по внешним связям НС Армении и Комитета СФ по международным делам ФС России (18 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ի՞նչն է մտահոգում Ալեն Սիմոնյանին ընդդիմության սպասվող հանրահավաքից

«Պարզ չէ, թե նրանք ինչ ռազմավարություն կարող են ներկայացնել, որը կլինի այլընտրանքային։ Արտահերթ ընտրություններ պահանջելն այդ ուժերի համար ինֆորմացիոն ֆոն ապահովելն է, քանի որ նրանք միայն դեմ են իշխանությանը, չունեն ընդհանուր գաղափարական հենք, ընդհանուր ծրագիր»,– նշում է քաղաքագետը։

Նորայր Դունամալյանի կարծիքով` ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու «Հայրենիքը» գուցե կգան կոնսենսուսի, սակայն նրանց միասնությունը շատ արհեստական է, նրանք պարզապես ցանկանում են իշխանության դեմ առկա դժգոհությունն օգտագործել` քաղաքական կապիտալ ստեղծելու համար։ Ըստ նրա` այդ դժգոհությունը նպատակային օգտագործելու համար անհրաժեշտ են նոր ծրագրեր կամ նոր մարտավարություն։

«ՀՅԴ–ն Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջելով` իր համար ստեղծեց օրակարգ, ԲՀԿ–ն զբաղված է իր առաջնորդի դեմ հարուցված քրեական գործի հանգամանքներով, իսկ Արթուր Վանեցյանն ընդհանրապես քաղաքական այլ խոսույթի համատեսքտում է գործում։, Այսինքն` այս երեք քաղաքական ուժերին միավորում է միայն իշխանության դեմ լինելու գործոնը»,– նշում է նա։

Իշխանության հետ մրցակցող ընդդիմություն դեռևս չունենք. վերլուծաբանը մի քանի պատճառ է նշում

Նորայր Դունամալյանի խոսքով` հնարավոր չի լինի կարատինի ու խիստ սահմանափակումների պայմաններում կազմակերպել բազմամարդ հանրահավաք, առավել ևս, որ նշմարվում են համավարակի տարածման երկրորդ փուլի նշույլներ։ Այդուհանդերձ հետաքրքիր է, թե որքան մարդ կհաջողվի ապահովել հանրահավաքի վայրում` հաշվի առնելով, որ պետք է պահպանվեն կարատնային բոլոր պայմանները։ Ըստ Դունամալյանի` հանրահավաքի բազմամարդությունը շոշափելի հարց չէ, էականը այն է, թե քաղաքական երեք ուժերին որքանով կհաջողվի իրականացնել իրենց ծրագիրը։   

Ի՞նչը կարող է միավորել Հայաստանի ընդդիմությանը. քաղտեխնոլոգի մեկնաբանությունը

Նշենք, հոկտեմբերի 8–ին Ազատության հրապարակում կկայանա 3 ընդդիմադիր ուժերի` ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցություննրի հանրահավաքը։

Լրահոս
0