00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարազատներիս նախապատրաստել եմ. Զոհրաբյանը գիտի՝ իր մասին ինչ տեսանյութ են տարածելու

© Sputnik / Asatur YesayantsВыступление депутата от фракции "Процветающая Армения Наиры Зограбян на очередном заседании Национального собрания Армении (16 сентября 2020). Еревaн
Выступление депутата от фракции Процветающая Армения Наиры Зограбян на очередном заседании Национального собрания Армении (16 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ իր վրա քրեական գործը «կարվում է» Փաշինյանի հանձնարարականով։ Փաշինյանի իշխանությունը, Զոհրաբյանի բնորոշմամբ, անցել է անգամ այդ բարոյական սահմանը։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում վերահաստատեց իր նախկին հայտարարությունն այն մասին, որ իր և ԲՀԿ անդամ Գևորգ Պետրոսյանի դեմ փորձ է արվում քրեական գործեր հարուցելու։

Депутат Наира Зограбян во время протеста у здания СНБ, где проходит допрос Гагика Царукяна (14 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԱԾ–ն Նաիրա Զոհրաբյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել

«Իմ հեռախոսը 24 ժամ գաղտնալսվում է։ Մենք ունենք տեղեկություն նաև, որ ամեն ինչ անում են նաև իմ ու Գևորգ Պետրոսյանի դեմ քրեական գործեր հարուցելու, կանչում են մարդկանց։ Սյունիքում, որտեղ ես առաջադրվել էի ռեյտինգային ընտրակարգով թեկնածու, փորձում են հասկանալ` թե՛ այս, թե՛ նախորդ ընտրությունների ժամանակ ես որևէ ընտրական մախինացիաների մեջ եղել եմ, թե չէ»,– ասաց Զոհրաբյանը։

Ընդդիմադիր պատգամավորը չբացառեց, որ ընտրական ինչ–ինչ մախինացիաների հիմքով, քրեական գործեր այնուամենայնիվ կհարուցվեն։

Նրա տեղեկություններով՝ իրավապահներին կոնկրետ հանձնարարական է ներկայացվել իրենց դեմ «գործ սարքելու»։

Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. բոլոր հարցերին պատասխանեց փաստաբանը

Հարցին, թե՞ արդյոք հանձնարարությունն անձամբ Փաշինյանն է տվել, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Միանշանակ՝ այո»։

«Ես չգիտեմ իրենց երևակայությունը մինչև ուր կհերիքի։ Ես չգիտեմ իրենք էդ ինչ մահապարտներ կարող են գտնել, ովքեր իմ ու Գևորգ Պետրոսյանի դեմ ցուցմունքներ կտան,– ասաց նա,– դուք պատկերացնու՞մ եք՝ ես փող տամ, որ մարդիկ ինձ ընտրեն»։

Զոհրաբյանն անգամ հայտնեց, որ տեղյակ է իշխանությունների կողմից իր դեմ նախապատրաստվող հաջորդ քայլին։ Նրա խոսքով՝ դա լինելու է կտրտված, մոնտաժված տեսանյութ, որտեղ ինքն, իբր, վատ է արտահայտվում Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին։

Наира Зограбян на интервью агенству Sputnik Армения - Sputnik Արմենիա
Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակը պատրաստվում են խուզարկել

Իր նկատմամբ ճնշումների նպատակը, Նաիրա Զոհրաբյանի մեկնաբանմամբ, իրեն լռեցնելն է` անգամ նեղ անձնական կարգի տեղեկություններ հայթայթելու միջոցով։

«Ես իմ ընտանիքին նախապատրաստել եմ, իմ մոր, իմ աղջկա, իմ քույրերի հետ խոսել եմ, ասել եմ` եղեք պատրաստ ամեն ինչի, եղեք պատրաստ ամենակեղտոտ, խուլիգան հրապարակումների, որն իրենք անում են իրենց մի քանի կայքերի միջոցով, որոնցից որոշներն աշխատացնում են պատգամավորները, որոշները, գիտեք` ովքեր են աշխատեցնում։ Ասել եմ` պատրաստ եղեք ամեն ինչի, նույնիսկ մոնտաժված վիդեոսյուժեների։ Իմ ընտանիքը պատրաստ է, իմ հարազատները պատրաստ են»,– հայտարարեց Զոհրաբյանը` հավելելով, որ իրեն այդ միջոցներով լռեցնել չի հաջողվի։

Եթե իմանամ` ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա, թող ձերբակալեն. Ծառուկյան

Ինչ վերաբերում է Փաշինյանին, Զոհրաբյանը հայտնեց, որ նրան համարել է լավ գործընկեր, լավ քաղաքական գործիչ, որը նախկին իշխանություններին մշտապես քննադատում էր, բայց որևէ մեկը նրա նկատմամբ այն ժամանակ «նման կեղտոտ հալածանք» չէր իրականացնում, «չէին մտնում ընտանիք» ու անձնական կյանք։

Депутат от фракции Процветающая Армения Наира Зограбян на внеочередном заседании парламента (9 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Արթուր Դավթյանը դեռ շանս ունի` չկատարելու քաղաքական պատվեր». Նաիրա Զոհրաբյան

Այսօր Փաշինյանի իշխանությունը, Զոհրաբյանի բնորոշմամբ, անցել է անգամ այդ բարոյական սահմանը։ Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ թեև շատ լավ է ճանաչում Փաշինյանին, աշխատել է նրա ղեկավարած թերթում ու քաջատեղյակ է նրա գործունեությանն ու անձնական կյանքին, բայց երբեք իրեն թույլ չի տա խոսել այն ամենի մասին, ինչ որ գիտի, այլապես որևէ բանով չի տարբերվի նրանցից։

«Ինձ համար կան տաբուներ` կա անցած ճանապարհ, կա ընտանիք, ինձ համար կան երեխաներ, որոնց երբևէ չի կարելի ցավ պատճառել։ Այդ տաբուներն, իրենց համար, ցավոք, չկան։ Եվ դա է լինելու այն կործանարար ճանապարհը, որի վրա իրենք երկու ոտքով ամուր կանգնած են»,– ասաց Զոհրաբյանը։

«Պաշտոնատար անձինք անօրինական միջամտել են Գագիկ Ծառուկյանի դատաքննությանը». պաշտպան

Հիշեցնենք` սեպտեմբերի 8-ին Նաիրա Զոհրաբյանը Facebook-ում գրել էր, որ իր ու իր գործընկերների վրա ինտենսիվորեն քրեական գործեր են «կարվում»։

Լրահոս
0