Հայ դպրոցականները մեդալներ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

© Photo : official site of the MESCS of RAАрмянские школьники на 3-й Международной олимпиаде по информатике (август 2019). Марибор, Словения
Армянские школьники на 3-й Международной олимпиаде по информатике (август 2019). Марибор, Словения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մասնակցել է 87 երկրի 343 դպրոցական։ Մեդալների ընդհանուր հաշվարկում Հայաստանը Հնդկաստանի հետ կիսում է 23-րդ հորիզոնականը։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Հայ դպրոցականները մեդալներ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում, տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Медали Артура Галстяна - Sputnik Արմենիա
18 մեդալ` մեկ միջազգային օլիմպիադայից. հայ աշակերտներն Ալմաթիից հաղթանակով են վերադարձել

Ինֆորմատիկայի միջազգային 32-րդ օլիմպիադան անցկացվել է առցանց 2020 թ. սեպտեմբերի 13-23-ը։ Հայաստանի բոլոր մասնակիցներն արժանացել են մեդալների․ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էմիլ Կոստանյանը և «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի սան Սամվել Անդրեասյանը նվաճել են արծաթե, իսկ «Քվանտ» վարժարանի աշակերտներ Արայի Խալաթյանը (10-րդ դասարան) և Ալեքսանդր Աբելյանը (11-րդ դասարան)՝ բրոնզե մեդալներ։

Թիմի հետ աշխատել են ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը և նույն ֆակուլտետի մագիստրոս Լևոն Մուրադյանը։

Հայ պատանիներն իրենց հավակնոտ ծրագրերով Մարս կհասնեն, իսկ առայժմ մեդալներ են շահում

Հաղորդվում է, որ Օլիմպիադան պետք է տեղի ունենար Սինգապուրում հուլիսին, սակայն համավարակի պատճառով այն նախ հետաձգվել էր մինչև սեպտեմբեր, ապա որոշում էր կայացվել անցկացնել առցանց։ Մասնակցել է 87 երկրի 343 դպրոցական։

Մեդալների ընդհանուր հաշվարկում Հայաստանը Հնդկաստանի հետ կիսում է 23-րդ հորիզոնականը։

Լրահոս
0