00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել. Փաշինյանը պատասխանել է Ալիևին

© Photo : press office of the Government of RAВстреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (15 февраля 2020). Мюнхен
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (15 февраля 2020). Мюнхен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործադիրի ղեկավարը խորհուրդ է տալիս ադրբեջանցիներին չգնալ այդ ճանապարհով, որովհետև, նրա խոսքով, եթե մուտք արվի «կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածման դաշտ», ապա Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն կապակայունանա:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում վարչապետը խոսել է տարածաշրջանում հաստատված լարված իրավիճակի մասին՝ նշելով, որ բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր կա։

Видеомост по итогам встречи президентов Армении и России. Виген Акопян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ինչո՞ւ էր Ադրբեջանը «խառնել» Փաշինյանին ու Լավրովին

«Այս վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մեզ մեղադրել բանակցությունները վիժեցնելու մեջ՝ այն տրամաբանությամբ, որ մենք արել ենք և անում ենք հայտարարություններ, որոնք անիմաստ են դարձնում բանակցությունները»,- ասել է Փաշինյանն ու հավելել, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հակամարտության պատմության ողջ ընթացքի համար աննախադեպ հայտարարություն է արել. ասել է, թե Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Արցախի ժողովրդի համար։ Փաշինյանը խոստովանում է, որ ակնկալում էր, թե  հայտարարությունը համարժեք արձագանք կգտնի Ադրբեջանի ղեկավարության շրջանում, ինչը թույլ կտա բանակցություններում ճեղքում արձանագրել։ Սակայն Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Ղարաբաղի հարցը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Վարչապետը վստահ է՝ որևէ հակամարտություն հնարավոր չէ կարգավորել՝ վերադառնալով նրա ծագման իրավիճակին:

«Ուզում եմ ընդգծել, որ մեր բոլոր այն հայտարարությունները, որոնք, այսպես ասած, ականջահաճո չեն Ադրբեջանի ղեկավարությանը, մեր համարժեք արձագանքն են նրանց արած ապակառուցողական հայտարարություններին: Ընդ որում՝ ուզում եմ էլի հստակ ասել, որ Ադրբեջանը փորձում էր բանակցային գործընթացի հիմքում դնել հետևյալ տրամաբանությունը՝ միակողմանի զիջումներ արեք, թե չէ Ադրբեջանն ուժային մեթոդներով կլուծի հարցը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ հենց սկզբում էլ հստակ ասվել է՝ Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել:

Վարչապետի խոսքով՝ շատերին թվում էր, թե սա ընդամենը հռետորաբանություն է, բայց հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ ասվածը 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը:

Զգուշացեք. ադրբեջանցիները խուճապ տարածող հաղորդագրություններ են ուղարկում

«Նաև հրապարակային եմ ասել, մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Ղարաբաղի հարցը չունի ուժային լուծում: Եթե Ղարաբաղի հարցն ունի ուժային լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կասի՝ ես վաղուց դա լուծել, ավարտել եմ: Վերջ: Էլ ինչ ենք քննարկում: Բայց մենք ասում ենք՝ ոչ: Մենք համաձայն ենք, որ պետք է երկարատև, կայուն խաղաղություն հաստատվի տարածաշրջանում, և դրա համար առաջարկում ենք բանաձև, որևէ լուծում: Սա Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ղեկավարների անձնական պատասխանատվությունն է, և մենք պետք է չարչարվենք, աշխատենք՝ գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ, սակայն, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ քարոզչական արշավին ավելացնելով մի նոր կոմպոնենտ՝ «կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում»:

Ադրբեջանը պետք է հրաժարվի ռազմական շանտաժի քաղաքականությունից. Արցախի ԱԳՆ-ն՝ Ալիևին

Գործադիրի ղեկավարը խորհուրդ է տալիս ադրբեջանցիներին չգնալ այդ ճանապարհով, որովհետև, նրա խոսքով,  եթե մուտք արվի «կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածման դաշտ», ապա Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն կապակայունանա:

Լրահոս
0