https://armeniasputnik.am/20200926/arcax-adrbejansahman-koch-despanutyun-24601314.html
Արցախ չգնալ, խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց. կոչ ԱՄՆ քաղաքացիներին
Արցախ չգնալ, խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց. կոչ ԱՄՆ քաղաքացիներին
ԱՄՆ քաղաքացիներին Հայաստանում և Ադրբեջանում գործող դեսպանությունները հորդորում են ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և... 26.09.2020, Sputnik Արմենիա
2020-09-26T00:29+0400
2020-09-26T00:29+0400
2020-09-26T09:27+0400
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/07/19/23879710_0:0:1600:900_1920x0_80_0_0_570b663de4ee83790b9b39444c3f1aa2.jpg
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/07/19/23879710_84:0:1284:900_1920x0_80_0_0_bc6bba5e6afad0f71d5aba6803356527.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ամն, դեսպանատուն, ադրբեջան
հայաստան, ամն, դեսպանատուն, ադրբեջան
Արցախ չգնալ, խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց. կոչ ԱՄՆ քաղաքացիներին
00:29 26.09.2020 (Թարմացված է: 09:27 26.09.2020) ԱՄՆ քաղաքացիներին Հայաստանում և Ադրբեջանում գործող դեսպանությունները հորդորում են ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունները կոչ են անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց։

25 սեպտեմբերի 2020, 21:24
Երևանում ԱՄՆ դեսպանության կայքում հրապարակված զգուշացման մեջ կոչ է արվում զգոն լինել և ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել շփման գիծ և սահմանի մոտակայք այցելություններից, ինչպես նաև Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով մինչև Վրաստանի սահման ճանապարհորդելուց։
Դեսպանությունը կոչ է անում նաև չայցելել Լեռնային Ղարաբաղ։
Երևանում ԱՄՆ դեսպանությունն իր երկրի քաղաքացիներին հետևյալ ցուցումներն է տալիս`
- Հետևեք տեղական լրատվամիջոցների թարմացումներին
- Խուսափեք մարդկանց բազմությունից
- Խուսափեք ցույցերից
- Տեղեկացրեք ձեր անվտանգության մասին ընկերներին և ընտանիքին
- Տեղեկացված եղեք ձեր շրջակայքի մասին:
Իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել Թովուզի և Ղազախի շրջաններ այցելելուց:
Հայաստանը սահմանին զորքեր չի կուտակում. ՊՆ–ն պատասխանում է ադրբեջանական ապատեղեկատվությանը