Արցախում ավելի քան 50 բնակավայր է թիրախավորվել. Արցախի ՄԻՊ

© Photo : Screenshot / Facebook / Արցախ / Տեղեկատվական շտաբОмбудсмен Карабаха Артак Бегларян во время брифинга Единого информационного центра (27 сентября 2020). Степанакерт
Омбудсмен Карабаха Артак Бегларян во время брифинга Единого информационного центра (27 сентября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Նրա խոսքով` խաղաղ բնակչության շրջանում այս պահին հաստատված է 2 զոհ, 30-ից ավելի վիրավոր։ Արցախի ՄԻՊ–ի կարծիքով` այս թիվը կավելանա։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տվյալներով` ավելի քան 50 բնակավայր է թիրախավորվել ադրբեջանական զինուժի կողմից, այդ թվում՝ Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը, Բերձորը, Քարվաճառը և այլն, այսինքն` բոլոր շրջկենտրոնները։

Выступление депутата от фракции Процветающая Армения Наиры Зограбян на очередном заседании Национального собрания Армении (16 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ադրբեջանը թքել է բոլոր միջազգային կոնվենցիաների վրա. Զոհրաբյան

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի խոսքով` խաղաղ բնակչության շրջանում այս պահին հաստատված է 2 զոհ, 30-ից ավելի վիրավոր, որոնց  թիվը կարող է ավելանալ։

«Այս պահին ամբողջ հանրապետությունում առնվազն մի քանի հարյուր անշարժ գույքի և ենթակառուվածքների վնասներ կան, ներառյալ` ճանապարհներ, էլեկտրագծեր, գազի խողովակներ, ջրատար խողովակներ, բավականին շատ բնակարաններ, նաև որոնց հետևանքով քաղաքացիական զոհեր և վիրավորներ են եղել, բազմաթիվ մեքենաներ, ենթակառուցվածքներ, որոնք ակնհայտ կերպով ցույց են տալիս, որ նպատակային և հասցեական կերպով Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը»,– նշեց Բեգլարյանը։

Վիրավոր երեխաներ ու երիտասարդներ, վնասված տներ. լուսանկարներ Արցախից

Նրա դիտարկմամբ` թիրախավորված բնակավայրերը բավականին հեռավորության վրա են ռազմական օբյեկտներից, և Ադրբեջանը չի կարող արդարանալ, թե ռազմական օբյեկտներն են թիրախավորել։

Նշենք, որ Արցախի ՄՒՊ գրասենյակը շարունակում է փաստահավաք գործունեությունը։ Արդեն իսկ բազմաթիվ ապացույցներ են հավաքագրվել, որոնք վկայում են Ադրբեջանի նախահարձակ լինելու մասին։

Военная кепка - Sputnik Արմենիա
Բոլոր 16 զոհվածներն էլ զինծառայողներ են. Արծրուն Հովհաննիսյան

Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Փաշինյանը զանգել է Պուտինին

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 16 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала