Պատերազմը փոխել է պատգամավորի պլանները. Աբրահամյանը հետ է վերցրել հրաժարականի դիմումը

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции "Мой Шаг" Гаяне Абраамян на заседании Парламента (18 января 2019). Еревaн
Депутат от фракции Мой Шаг Гаяне Абраамян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սեպտեմբերի 25-ին Գայանե Աբրահամյանը մանդատից հրաժարվելու մասին դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին: «ԱԺ կանոնակարգ օրենքի» համաձայն՝ պատգամավորը նման դեպքում 5 աշխատանքային օր ունի մանդատը հետ վերցնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը հետ է վերցրել մանդատից հրաժարվելու դիմումը: Տեղեկությունը նա հայտնել է Facebook-ում կատարած գրառմամբ:

Речь депутата от фракции Мой шаг Сасун Микаелян на специальном заседании парламента Армении (27 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք ու հաղթենք. ԵԿՄ-ն պատրաստ է մեկնել Արցախ

«Պատերազմական այս վիճակում մանդատ դնելս առնվազն նշանակում է մարտի դաշտից հեռանալ, եթե չասեմ` դավաճանել։ Այս պատերազմը հաղթելուց հետո համատեղ կքննարկենք անելիքս: Հետ եմ վերցնելու հրաժարականի դիմումս, գործընկերներիս հետ լծված ենք արտաքին ֆրոնտում մեր դիրքերը պահելու կարեւոր գործին»,- գրել է պատգամավորը:

Ադրբեջանական ԶՈւ-ն զինտեխնիկայի հերթական կորուստներն է կրել. տեսանյութ

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25-ին Գայանե Աբրահամյանը մանդատից հրաժարվելու մասին դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին: «ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն»՝ պատգամավորը նման դեպքում 5 աշխատանքային օր ունի մանդատը հետ վերցնելու համար:

Լրահոս
0