Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական ագրեսիան. ԱԳՆ

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցВоеннослужащие армии Республики Нагорный Карабах
Военнослужащие армии Республики Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է, որ հայկական կողմերը վստահորեն գործելու են իրենց ողջ կարողությամբ՝ տալով համարժեք քաղաքական և ռազմական պատասխան։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳՆ-ն հայտարարաություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սկսած հրետակոծության վերաբերյալ և դատապարտել այն:

«Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ։ Հայկական կողմերը վստահորեն գործելու են իրենց ողջ կարողությամբ՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը և տալու համարժեք քաղաքական և ռազմական պատասխան։ Իր կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-Facebook-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հերտակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփնակաերտը:

Լրահոս
0