https://armeniasputnik.am/20200927/aatsn-hordorum-e-kaskaceli-lur-24612960.html
ԱԱԾ-ն հորդորում է սոցիալական կայքերում կասկածելի տեղեկատվություն հանդիպելիս դիմել ԱԱԾ
ԱԱԾ-ն հորդորում է սոցիալական կայքերում կասկածելի տեղեկատվություն հանդիպելիս դիմել ԱԱԾ
Տարածված հայտարարության մոջ կոչ է արվում ձեռնպահ մնալ պաշտոնական տեղեկատվությունից զատ բոլոր տեսակի այլ աղբյուրների տեղեկությունների, ոչ պաշտոնական... 27.09.2020, Sputnik Արմենիա
2020-09-27T11:02+0400
2020-09-27T11:02+0400
2020-09-27T11:31+0400
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2339/98/23399898_0:85:1620:996_1920x0_80_0_0_060cbffa480b777739d27af552bfcc59.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2339/98/23399898_90:0:1530:1080_1920x0_80_0_0_c05ff29420d1e54f0c2e28415bfaea9e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
արցախ, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
ԱԱԾ-ն հորդորում է սոցիալական կայքերում կասկածելի տեղեկատվություն հանդիպելիս դիմել ԱԱԾ
11:02 27.09.2020 (Թարմացված է: 11:31 27.09.2020) Տարածված հայտարարության մոջ կոչ է արվում ձեռնպահ մնալ պաշտոնական տեղեկատվությունից զատ բոլոր տեսակի այլ աղբյուրների տեղեկությունների, ոչ պաշտոնական տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից:
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած մարտական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ձեռնպահ մնալ պաշտոնական տեղեկատվությունից զատ բոլոր տեսակի այլ աղբյուրների տեղեկությունների, ոչ պաշտոնական տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից:

27 սեպտեմբերի 2020, 10:46
«Հորդորում ենք զանգվածային լրատվության բոլոր միջոցներին չհրապարակել պատկան մարմինների հետ չճշտված տեղեկություններ և ոչ պաշտոնական մեկնաբանություններ:
Անհրաժեշտ է խստորեն պահպանել տեղեկատվական անվտանգության բոլոր կանոնները, լինել զգոն Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունների նկատմամբ, համացանցում կասկածելի բնույթի տեղեկություններ հանդիպելու դեպքում չտարածել դրանք և անհապաղ դիմել ՀՀ ԱԱԾ թեժ գծի՝ 191 հեռախոսահամարով կամ անձնական նամակով գրել www.facebook.com սոցիալական ցանցի «ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն» պաշտոնական էջին»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Գարեգին Բ–ն ընդհատում է իր այցն ու Իտալիայից վերադառնում հայրենիք. նա կոչով դիմել է ազգին
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով:
Օդային եւ հրետանային հարվածներեն հասցվել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտին: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տեղեկություններով խաղաղ բնակչության մեջ կան զոհեր ու վիրավորներ: