Հաքերային հարձակման են ենթարկվել հայկական մի շարք ԶԼՄ–ների կայքեր

© Pixabay / tookapicМолодой человек перед компьютером
Молодой человек перед компьютером - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Այս պահին տասնյակին հասնող կայքեր անհասանելի են։ Աշխատանքներ են տարվում հարձակումը կասեցնելու և կայքերի աշխատանքը վերականգնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik.  Ադրբեջանական հաքերային հարձակման են ենթարկվել հայկական մի շարք ԶԼՄ–ների կայքէջեր։ Լրահոսի փոխարեն այդ կայքերում տեղադրված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը և գրված է. «Ղարաբաղն Ադրբեջան է»։ 

ադրբեջանական զինտեխնիկայի հերթական կորուստները - Sputnik Արմենիա
Ադրբեջանական ԶՈւ-ն զինտեխնիկայի հերթական կորուստներն է կրել. տեսանյութ

Մասնավորապես, հարձակման են ենթարկվել armenpress.am, mediamax.am, hetq.am, a1plus.am, mamul.am, news.am, 1in.am, armtimes.com, blognews.am կայքերը։ Աշխատանքներ են տարվում հարձակումը կասեցնելու և կայքերի աշխատանքը վերականգնելու համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 20 անօդաչու թռչող սարք, 30 տանկ:

Արցախում ավելի քան 50 բնակավայր է թիրախավորվել. Արցախի ՄԻՊ

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Փաշինյանը զանգել է Պուտինին

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала