Օդային տագնապ Շուշիում. տեսանյութ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տեսանյութում լսվում է օդային տագնապի ազդանշանը, Շուշիի բնակիչներին կարգադրված է խստորեն հետևել կարգադրություններին:

Շուշիում շարունակվում են հնչել օդային տագնապի ազդանշանները։ Sputnik Արմենիայի դեպքի վայրում արված տեսանյութում  լսվում է վաղ առավոտյան հայտարարված օդային տագնապի ազդանշանները։ Քաղաքի բնակիչներին կարգադրված է խստորեն հետևել կարգադրություններին:

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (15 февраля 2020). Мюнхен - Sputnik Արմենիա
Ադրբեջանի ագրեսիան նախապես ծրագրված էր. Նիկոլ Փաշինյանը մեղադրել է Ադրբեջանին

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

Լրահոս
0