Ադրբեջանը պետք է իմանա, որ իր դիմաց կանգնած է բանակի վերածված ողջ հայությունը. Արամ Ա

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Արամ Ա–ի խոսքով` միջազգային համայնքը չպետք է լուռ ու անտարբեր մնա ադրբեջանական կողմի սանձազերծած գործողությունների հանդեպ։

Ադրբեջանը պետք է իմանա, որ իր դիմաց կանգնած է բանակի վերածված ողջ հայությունը։ Նման ուղերձով է հանդես եկել Արամ Ա. կաթողիկոսը` իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին և հայոց բանակին։

Вечерний Степанакерт 27 сентрября 2020 - Sputnik Արմենիա
Հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ հայկական կողմում են. տեսանյութ 18+

«Թշնամին դարձյալ իր արյունաթաթախ սուրն Արցախի ճանապարհով ուղղել է ողջ հայության վրա։ Ադրբեջանը պետք է քաջ գիտենա, որ Արցախը մերն է ու միշտ մերը պետք է մնա»,–ասել է կաթողիկոսը։

Նրա խոսքով` միջազգային հանրությունը պետք է անդրադառնա այն հարցին, որ Ադրբեջանին հրահրողը Թուրքիան է։ Թուրքիան իր տնտեսական, քաղաքական, զինվորական միջամտությամբ ապակայունթյուն է մտցրել արաբական երկրների, իսլամական աշխարհի ներսում, և հիմա էլ Կովկասն է ուզում իրար խառնել։

Ըստ Արամ Ա–ի` միջազգային համայնքը չպետք է լուռ ու անտարբեր մնա: Նա միասնության կոչ է արել` նշելով, որ Վարդան Մամիկոնյանների, Խրիմյան Հայրիկների ու Արամ Մանուկյանների զավակները պետք է միահամուռ լինեն։

«Միացեք հայեր, Արցախն է ձեզ կանչում»,– հավելել է Արամ Ա–ն։

«Հպարտ և շնորհակալ եմ մեր ժողովրդին». Արայիկ Հարությունյանը դիմել է բնակչությանը

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդը «Սմերչ» է օգտագործել. տեսանյութ

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Լրահոս
0