Հայ հաքերները կոտրել են Իլհամ Ալիևի պաշտոնական կայքը

© informatorКомпьютер
Компьютер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Հայկական AntiAzer RUnion հաքերային խումբը տեղեկացրել է, որ իրենք են կոտրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական կայքը։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կայքը, այն այս պահին չի գործում։ Տեղեկությունը հայտնել է AntiAzer Runion հաքերների խումբն իր Telegram ալիքում:

Пользователь за компьютером печатает на клавиатуре - Sputnik Արմենիա
Հայերը կոտրել են ադրբեջանցիների գլխավոր հաքերական կայքը. համացանցում «փոխհրաձգություն» է

«Այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ին մենք նախատեսում ենք կոտրել նախագահի կայքէջը, համախմբեք ձեր բոլոր ուժերն», - գրել էին հաքերները Telegram ալիքում:

Ավելի ուշ հայտնվեց նոր գրառում. «Մենք շարունակում ենք կոտրել` https://president.az»:

Նշենք, որ երեկ ադրբեջանական հակերները կոտրել էին հայկական մի շարք լրատվամիջոցների կայքեր, այդ թվում armenpress.am, news.am, armtimes.am, hetq.am, 1in.am, mediamax.am և այլն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որը շարունակվում է նաև այսօր։

«Ենթադրում եմ, որ լրատվական կայքերը նախօրոք են կոտրել»․ Սամվել Մարտիրոսյան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 43 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 58 զինծառայող։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։

Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Մարտերը շարունակվում են։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала