Մերկելը գաղտնի հանդիպել է Նավալնու հետ. Spiegel

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցПолитик Алексей Навальный
Политик Алексей Навальный  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնուն սեպտեմբրի 23-ին դուրս են գրել հիվանդանոցից։ Սինչև վերականգնողական կուրսի ավարտը նա կմնա Գերմանիայում։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik.  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գաղտնի այցելել է ռուսաստանցի քաղաքական գործիչ և բլոգեր Ալեքսեյ Նավալնուն, երբ նա Բեռլինի Charite կլինիկայում բուժում էր ստանում, հայտնել է Spiegel–ը` հղում անելով սեփական աղբյուրին։

Президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփը չի ցանկանում խառնվել Նավալնու հետ կապված «մութ պատմությանը»

«Spiegel–ի տեղեկության համաձայն, կանցլերը խիստ գաղտնիության պայմաններում այցելել է ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործչին, երբ նա պառկած է եղել Բեռլինի Charite կլինիկայում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել են նյութափոխանակության խանգարումը, որն առաջացրել է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկի անկում։ Խանգարման պատճառը դեռ պարզ չէ, բայց Նավալնու արյան և մեզի մեջ թույնի հետքեր, Օմսկի բժիշկների տվյալներով, չեն հայտնաբերվել։

Գերմանիան Նավալնուն կստիպի լռել, քանի որ նրա վերադարձը հղի է կանխատեսելի հետևանքներով

Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:

Լրահոս
0