Թուրքիան աշխարհում միակ երկիրն է, որը աջակցում է Արցախում հակամարտության սրմանը. Փայլան

© Sputnik / Asatur YesayantsГаро Пайлан на форуме "Армения-Диаспора"
Гаро Пайлан на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության գոտում վերջ դնել ռազմական գործողություններին։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի- Sputnik. Աշխարհի միայն մեկ երկիր է շահագրգրված և աջակցում է Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններին` դա Թուրքիան է։ Facebook-ի իր էջոմ նման գրառումէ  արել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը։

«Թուրքիան աշխարհում միակ երկիրն է, որը աջակցում է հայ-ադրբեջանական հակամարտության սրմանը։ Բոլոր երկրներն ու միջազգային կազմակերպությունները կոչ են անում դադարեցնել կրակը, իսկ թուրքական իշխանություններն ու զանգվածային լրատվամիջոցները հակառակն են պնդում։ Պատերազմը աղետ է»- գրել է Փայլանը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին պատգամը ուղղուած հայ ժողովուրդին եւ հայոց բանակին 27.09.2020 - Sputnik Արմենիա
Ադրբեջանը պետք է իմանա, որ իր դիմաց կանգնած է բանակի վերածված ողջ հայությունը. Արամ Ա

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը կոչ է արել վերջ դնել մարտական գործողություններին ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала