Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Նարիշկին

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցСпикер Государственной думы РФ Сергей Нарышкин
Спикер Государственной думы РФ Сергей Нарышкин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սերգեյ Նարիշկինը ցավում է Ղարաբաղում ստեղծված էսկալացիայի համար և նշում, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի -Sputnik. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

Подготовленное для случаев обстрела убежище в селе Чинари, Тавуш - Sputnik Արմենիա
Արցախից խաղաղ բնակչության տարհանում չի իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան

«Ափսոսում եմ, որ Ղարաբաղում կրկին լարվածություն է առաջացել, հակամարտությունն ունի միայն քաղաքական-դիվանագիտական լուծում», - հայտարարել է Նարիշկինը:

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

«ՏՕՍ» հրանետանու կիրառումից հայկական կողմը կորուստ չունի. տեսանյութ

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Լրահոս
0