Վիրավորների տարհանման ևս մի կետ կլինի Վարդենիսում

© Photo : Facebook / Alina NikoghosyanМинистр здравоохранения Арсен Торосян в больнице в Варденисе (29 сентября 2020).
Министр здравоохранения Арсен Торосян в больнице в Варденисе (29 сентября 2020). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Որպես Արցախից վիրավորների տարհանման միջանկյալ կետ այս պահին ծառայում է Գորիսի բուժկենտրոնը։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը մեկնել են Վարդենիս: Տեղեկությունը հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Նրանք Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ տեղում դիտարկում են վիրավորների միջանկյալ տարհանման 2-րդ կետի կազմակերպչական աշխատանքները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Обломки подбитой Армией Обороны Карабаха авиации противника (29 сентября 2020).  - Sputnik Արմենիա
Ադրբեջանական օդուժի կորուստները. ՊՆ-ն լուսանկարներ է հրապարակել

Նշենք, որ Գորիսի բժշկական կենտրոնն այս պահին ծառայում է որպես վիրավորների միջանկյալ տարհանման կետ: Տարհանումն իրականացվում է շտապօգնության մեքենաներով, ռեանիմոբիլներով, նաև սանիտարական ավիացիայի 2 ուղղաթիռով:

Գորիսի բժշկական կենտրոն են գործուղվել մասնագետներ մայրաքաղաքից։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

© Photo : Facebook / Alina NikoghosyanԱրսեն Թորոսյանը Վարդենիսում է
Վիրավորների տարհանման ևս մի կետ կլինի Վարդենիսում  - Sputnik Արմենիա
Արսեն Թորոսյանը Վարդենիսում է

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 49 ԱԹՍ–ից, 4 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Լրահոս
0