«Օսաներն» իրական չէին. ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական ԶՀՀ–ի ստվարաթղթե մակետները

Հայ փորձագետներն ուշադրություն են հրավիրել Ադրբեջանի կողմից իբր ոչնչացված «Օսա» ԶՀՀ–ի մակետների լուսանկարներին. դրանք ստվարաթղթե են եղել։ Ադրբեջանի զինված ուժերը դրանք իրականի տեղ են ընդունել։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Սոցցանցերի հայկական տիրույթում հայտնվել են ադրբեջանական ԶՈւ–ի կողմից ոչնչացված «Օսա» զենիթահրթիռային համալիրների ստվարաթղթե մակետների լուսանկարները։

Հարվածների տեսանյութերը տարածվել են Ադրբեջանի ՊՆ–ի կողմից։ Հեղինակները, ինչպես նաև կրակողները, հավանաբար, այդպես էլ չեն կռահել, որ թիրախն իրականում «կեղծ» է։ Բավականին զվարճալի է ստացվել։

© Photo : Facebook / Леонид НерсисянԱդրբեջանական ԶՈւ–ի կողմից ոչնչացված «Օսա» զենիթահրթիռային համալիրների ստվարաթղթե մակետների լուսանկարները
«Օսաներն» իրական չէին. ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական ԶՀՀ–ի ստվարաթղթե մակետները - Sputnik Արմենիա
Ադրբեջանական ԶՈւ–ի կողմից ոչնչացված «Օսա» զենիթահրթիռային համալիրների ստվարաթղթե մակետների լուսանկարները

Տեսանյութի «սքրինշոթերը» Facebook–ի իր էջում հրապարակվել է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։

«Ադրբեջանցիները խոցել են ՀՀ ԶՈւ ստվարաթղթե «Օսաները» և դրանով շատ հպարտանում են։ Երկու թանկարժեք դրոն իզուր կիրառեցին, հաճելի էր», – հեգնում է փորձագետը։

© Photo : Facebook / Леонид НерсисянԱդրբեջանական ԶՈւ–ի կողմից ոչնչացված «Օսա» զենիթահրթիռային համալիրների ստվարաթղթե մակետների լուսանկարները
«Օսաներն» իրական չէին. ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական ԶՀՀ–ի ստվարաթղթե մակետները - Sputnik Արմենիա
Ադրբեջանական ԶՈւ–ի կողմից ոչնչացված «Օսա» զենիթահրթիռային համալիրների ստվարաթղթե մակետների լուսանկարները

Նրա հետ համակարծիք է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Լավ է ասված ամեն ինչ», – գրում է նա։

Կադրերը խոշորացնելու դեպքում այդ մակետների վրա կարելի է նկատել իրական համալիրների վրա պարտադիր տեղադրվող անհրաժեշտ սարքերի, ռադարների և այլ «ատրիբուտների» բացակայությունը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала