00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի վիրավորների հետ աշխատում են նաև հոգեբանները. Արմեն Մուրադյան

Բաժանորդագրվել
Բժիշկը խոստացավ, որ կանեն անհնարինը, որպեսզի պատերազմ տեսած երեխաները մոռանան այդ սարսափի հետևանքները թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Արցախի վիրավորների հետ աշխատում են ոչ միայն բժիշկները, այլև հոգեբանները։ Այսօր Արցախում կայացած ճեպազրույցում հայտնեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։

Девочка пытается уснуть в убежище в Степанакерте - Sputnik Արմենիա
Նայեք ռումբի պայթյունից արթնացած երեխայի աչքերին. Մուրադյանը դիմել է աշխարհի բժիշկներին

«Հոգեբաններն աշխատում են հաշվի առնելով թե՛ տարիքը, թե՛ այն արհավիրք ձևավորող պայթյունները, որոնք տեսել են և զինվորները, և քաղաքացիական բնակչությունը։ Այդ պայթյուններից հետո ոչ միայն ֆիզիկական, այլև լուրջ մենթալ խնդիրներ կարող են ձևավորվել։ Եվ այս խնդիրը, կարծում եմ, պետք է մտահոգիչ լինի ոչ միայն մեր բժիշկների, այլև տարածաշրջանի ու աշխարհի բժիշկների համար»,– ասաց Մուրադյանը։

Բժիշկը խոստացավ, որ բուժաշխատողները կանեն անհնարինը, որպեսզի պատերազմ տեսած երեխաներն այդ սարսափի հետևանքները մոռանան թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն։

«Հետևանքները կարող են մոռանալ, բայց որ դա եղել է, ես կարծում եմ, երեխաները երբեք չեն մոռանա»,– ասաց նա։

Արմեն Մուրադյանը շեշտեց, որ Արցախի ու Հայաստանի ռեսուրսներն այս պահին բավարար են լայնածավալ ու խորը մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար բոլոր վիրավորներին, այդ թվում` նրա խոսքով` «այն ադրբեջանցիներին, որոնք խաբված հայտնվել են կրակի եզրին ու ստացել վիրավորումներ»։

Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ զանգվածային ոճրագործություն է իրականացնում. ԱԳՆ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 2-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի

 

Լրահոս
0