00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով կա 4 վիրավոր և զոհ. նախնական տեղեկություններ

© Sputnik / Asatur YesayantsПоследствия обстрелов в Степанакерта после вечерних обстрелов (2 октября 2020). Карабах
Последствия обстрелов в Степанакерта после вечерних обстрелов (2 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությունը, ընդ որում` ծանր զինտեխնիկայով, որոնց ազդեցությունը շատ ավելի մեծ է և ավերիչ կարող է լինել։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանն այսօր 3 անգամ հրթիռակոծել է Ստեփանակերտի բնակելի շենքերը, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, առնվազն 4 վիրավոր կա և զոհ։ Լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Что происходит в Степанакерте после ударов ВС Азербайджана - Sputnik Արմենիա
«Հաց էինք ուտում, երբ պայթյունը եղավ». Ստեփանակերտը` Ադրբեջանի հարվածներից հետո

«Հրթիռակոծության հետևանքով երկու շենք շատ լուրջ կերպով վնասվել է»,–ասաց Բեգլարյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությունը, ընդ որում, ծանր զինտեխնիկայով, որոնց ազդեցությունը շատ ավելի մեծ է և ավերիչ կարող է լինել։

Բեգլարյանը հայտնեց, որ, բարեբախտաբար, շենքերում այդ պահին քիչ մարդ է եղել և վիրավորների քանակը ավելի քիչ է եղել։

Արցախում Ադրբեջանի կրակոցների հետևանքով վնասված բնակելի տները կսկսեն վերանորոգել

Անդրադառնալով Մարտակերտում լրագրողներին տեղափոխող ավտոբուսի թիրախավորման այսօրվա դեպքին` ՄԻՊ–ը նշեց, որ դրա հետևանքով ևս արձանագրվել են որոշ վնասներ։

Բարեբախտաբար, որևէ լրագրող չի տուժել։

Последствия вечерних обстрелов в Степанакерте (2 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Արցախում Ադրբեջանի կրակոցների հետևանքով վնասված բնակելի տները կսկսեն վերանորոգել

Բեգլարյանը հավելեց, որ լուրջ կասկածներ ունի` Ադրբեջանի կողմից լրագրողների նման թիրախավորումները նպատակ ունեն թույլ չտալու լրագրողներին և մանավանդ միջազգային լրագրողներին լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ադրբեջանը երկու օր շարունակ գնդակոծել է Մարտունին. տեսանյութ

Այսօր հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներից հրետակոծեց նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Կան բազմաթիվ ավերածություններ։

Հոկտեմբերի 2-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի

Լրահոս
0