«Վերջին դիրքն էլ ազատագրեցինք». հայ հրետանավորների փայլուն աշխատանքը. տեսանյութ

Բաժանորդագրվեք
Հայ հրետանավորները շարունակում են փայլուն ձևով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները։

Զինուժ մեդիան նոր տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են հայ հրետանավորները ոչնչացնում հակառակորդի դիրքերը։

«Բոլոր տարածքներն ազատագրված է, վախենալու բան չկա, բոլորին կասեմ` թող հանգիստ շունչ քաշեն, վերջին դիրքն էլ ազատագրեցինք»,–ասում է զինվորներից մեկը։

Утро в Степанакерте после ночных обстрелов (3 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Ադրբեջանցիները հարվածել են Ստեփանակերտի էլեկտրակայանին. Արցախի մայրաքաղաքը հոսանքազրկված է

Տղաների մարտական ոգին բարձր է, ասում են` պարտադիր հաղթելու ենք։

«Մեր հրետանին իր խնդիրը կատարում է բարձր մակարդակով, չունենք ոչ մի գրամ հող տված, փորձելու ենք գնալ ավելի առաջ, մեր պայքարն արդար է, հաղթելու ենք»,–միաբերան ասում են տղաները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Պաշտպանության նախարարությունը Արցախում վիրավորված զինվորների լուսանկարներ է հրապարակել

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա
Շարքային Կարեն Ալեքսանյանը խոցել է հակառակորդի 4 ԱԹՍ. ՊԲ

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 Ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала