Պայուսակ արտադրող ընկերությունն օր ու գիշեր քնապարկ է կարում Արցախի համար. տեսանյութ

Պայուսակների արտադրամասում որոշել են առժամանակ թողնել իրենց հիմնական գործը և կարել քնապարկեր Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Պայուսակ արտադրող ընկերությունը մեկ օրում վերապրոֆիլավորվել է։ Այժմ արտադրամասում միայն քնապարկեր են կարում։ Այնտեղ արդեն 12 դերձակ է աշխատում։ Տեսանյութը հրապարակվել է ՀՀ կառավարությանը էջը։

Աշխատողների մեջ զինվորների մայրիկներ կան, որոնք խոստացել են գիշեր–ցերեկ նվիրվել գործին։

Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա
Շարքային Կարեն Ալեքսանյանը խոցել է հակառակորդի 4 ԱԹՍ. ՊԲ

«Չենք կարողանում սահման գնալ, տեղում ենք ուզում օգնած լինել մեր ժողովրդին»,–ասում է արտադրամասի գլխավոր ձևավարը։
Նշվում է, երբևէ քնապարկ չէին կարել, բայց այժմ հունի մեջ են ընկել։ Ավելի սիրով ու եռանդով են անում, քան իրենց հիմնական գործը։

«Ամբողջ անձնակազմով համաձայնեցված` սրտի հրամանով նախաձեռնել ենք, ասես մեզ սփոփանք բերի այս ամենը»,–ասում է արտադրության ղեկավար Իսմենե Համբարձումյանը։

Արտադրամասին քնապարկ կարելու համար միջոցները տրամադրում է ՀՀ կառավարությունը։

Նշենք, որ սեպտեմբերի 27–ին սկսված մարտերը առավել թեժությամբ շարունակվեւմ են նաև այս օրերին։ Հոկտեմբերի 2–ին և 3–ին թշնամի կրկին թիրախավորել է Ստեփանակերտի խաղաղ բնակչությաը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала