Ռուսաստանը շատ ավելի մեծ լծակներ ունի. Արցախում առաջիկա օրերին սպասում են ՌԴ–ի արձագանքին

© Sputnik / Asatur YesayantsСопредседатели МГ ОБСЕ Джеймс Уорлик и Игорь Попов
Сопредседатели МГ ОБСЕ Джеймс Уорлик и Игорь Попов - Sputnik Արմենիա
ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի մեկնաբանությամբ` ՌԴ–ն առայժմ հանդես է գալիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի դիրքից։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր Արցախում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նաև Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքին ու հատկապես ՌԴ–ից հայկական կողմի սպասելիքներին։

© Sputnik / Asatur YesayantsԱշոտ Ղուլյան
Ռուսաստանը շատ ավելի մեծ լծակներ ունի. Արցախում առաջիկա օրերին սպասում են ՌԴ–ի արձագանքին - Sputnik Արմենիա
Աշոտ Ղուլյան

Ղուլյանը նշեց, որ բնական է համարում այն, որ Հայաստանն ավելի շատ ապավինում է Ռուսաստանի աջակցությանը։ Բայց, նրա դիտարկմամբ, ՌԴ–ն առայժմ հանդես է գալիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի դիրքից։

«Ռուսաստանը շատ ավելի մեծ լծակներ ու գործիքներ ունի` ազդելու տարածաշրջանում, և ինչու չէ` Թուրքիային այդ խաղաղությունը պարտադրելուն։ Եվ, բնականաբար, մեր սպասելիքներն առաջիկա օրերին հենց այդ ուղղությամբ են լինելու»,– ասաց Ղուլյանը։

Արցախցի գործիչը նաև կարծիք հայտնեց, որ Ադրբեջանին ու Թուրքիային կարող է զսպել նաև Արցախի հանրապետության միջազգային ճանաչումը, ինչպես դա տեղի ունեցավ Հյուսիսային Օսիայի ու Աբխազիայի դեպքում։

Брифинг бывшего Председателя НС Карабаха Ашота Гуляна (3 октября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Ադրբեջանը վերջին ճիգերն է գործադրում Արցախի հարցն իր օգտին լուծելու համար. Աշոտ Ղուլյան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 209 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала