ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 5 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 64 (տղամարդ), 60 (կին), 50 (տղամարդ) և 45 (կին) տարեկան։ Բացի վերջին երկուսից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,–գրված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 571–ով և դարձել 52 496։