Թշնամու հետ կարող եմ խոսել միայն զենքով. Արցախի հերոս Շաքարյան

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ո՞վ է «Արցախի հերոսի» կոչմանն արժանացած Սերգեյ Շաքարյանը. Շուշան Ստեփանյանը նրա մասին պատմող տեսանյութ է հրապարակել։

Գնդապետ Սերգեյ Շաքարյանը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ընդամենը 17 տարեկան էր, երբ նրա հրամանատարությամբ տանկը, մեկը մյուսին հաջորդելով, հաղթանակներ էր գրանցում ճակատում։ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել` մանրամասներ ներկայացնելով Արցախի նախագահի կողմից «Արցախի հերոս» կոչմանն արժանացած գնդապետի մասին։

«Սերգեյ Շաքարյանի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Այդ ժամանակ 16-ամյա Սերգեյ Շաքարյանը մարտի դաշտում էր։ Նա ուսումը կիսատ էր թողել ու մարտի դաշտ գնացել»,–նշվում է տեսանյութում։

փախուստ Մատաղիսից - Sputnik Արմենիա
Ադրբեջանցիները խուճապահար փախչում են Մատաղիսից. տեսանյութ

Շաքարյանը պատմում է, որ երբ առաջին օրը դիրք է գնացել, նրանց բախտ է վիճակվել մարտական արկով կրակել։ Դրանից հետո, ըստ նրա, սիրահարվել է տեխնիկային ու որպես տանկիստ շարունակել պատերազմում իր քայլերը։ Որոշ ժամանակ անց Շաքարյանին և նրա ստորաբաժանման տղաներին բարդ առաջադրանքներ են տրվում, որոնք հաջողությամբ հաղթահարում են։

Տարիներ անց Շաքարյանը կրկին մարտի դաշտում է, և այսօր էլ իր ղեկավարմամբ թեժ մարտեր են ընթանում։ Հարցին, թե հնարավո՞ր է հակամարտության խնդիրը բանակցությունների միջոցով լուծվի` գնդապետը պատասխանում է, թե ինքը խոսքով թշնամուն ոչինչ ասել չի կարող, այլ միայն զենքով ու իր ստորաբաժանման գործողություններով։

Արցախյան թեժ մարտերում զոհվել է Հայաստանի բազմակի չեմպիոն Թաթուլ Հարությունյանը

Գնդապետ Շաքարյանը երկու տղա ունի, երկու ապագա զինվորներ։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ևս 5 հոգի արժանացել են «Արցախի հերոս» կոչման։ Մասնավորապես, նման կոչման արժանացան Դավիթ Գրիգորյանը, Էդգար Մարկոսյանը, Յուրա Ալավերդյանը, Սերգեյ Շաքարյանը և Դավիթ Ղազարյանը (հետմահու)։

Լրահոս
0