00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որն է Ղարաբաղյան հակամարտության մաթեմատիկան. ՀՀ նախագահի հարցազրույցը Caixin Media-ին

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян дал интервью телеканалу CNBC
Президент Армен Саркисян дал интервью телеканалу CNBC - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չինական լրատվամիջոցին տված հարցազրույցում Արմեն Սարգսյանը խոսել է Արցախում ստեղծված իրավիճակի,մեր հետագա քայլերի և Թուրքիայի ներգրավվածության մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը որոշել է ինքն իրեն հեռացնել բանակցային սեղանից և ընտրել պատերազմի ուղին: Այս մասին չինական Caixin Media-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` հիշեցնելով, որ բանակցությունները շարունակվում էին 26 տարի:

«Ադրբեջանի նման քայլը եղել է մի քանի անգամ՝ հանգեցնելով տեղային պատերազմների, քառօրյա պատերազմների, ինչպես 2016 թվականին, մեկ այլ բախում տեղի ունեցավ այս տարվա հուլիսին: Սակայն այս անգամ ամեն բան տարբեր է: Թուրքիան այժմ ուղղակիորեն ներգրավված է այս հակամարտությունում: Թուրքիան Ադրբեջանում ունի մեծ թվով զինվորականներ՝ ինչպես բուն երկրում, այնպես էլ Նախիջևանում, որը ցամաքային կապ չունի Ադրբեջանի հետ և գտնվում է Հայաստանի ու Թուրքիայի միջև, և այսօր փաստացիորեն կառավարվում է թուրքական կողմից»,–ասել է Սարգսյանը:

Председатель Европейского парламента Жозеп Боррель во время встречи с главами МИД стран участниц восточного партнерства (5 декабря 2019). Братислава - Sputnik Արմենիա
ԵՄ-ն համարում է, որ Մինսկի խումբը ղարաբաղյան հարցի կարգավորման լավագույն մեխանիզմն է

Պատասխանելով ադրբեջանակն կողմի «տարածքներն ազատագրելու» կեցվածքին`ՀՀ նախագահը նշել է, որ Բաքվի մոտեցումը բացառապես մերժում է որևէ բանակցություն և պնդում է, թե կա միայն մեկ լուծում, և դա յուրաքանչյուր հայի հեռացումն է այն տարածքից, որտեղ տարիներ ի վեր բնակվել են: «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեպքում մեր մոտեցումն է՝ լինել հնարավորինս համբերատար: Մենք կարող էինք ճանաչել Լեռնային Ղարաբաղը 30 կամ 26 տարի առաջ, բայց քանի որ ունեինք բանակցային սեղան և խոսում ենք վերջնական լուծման մասին, մենք որոշեցինք մեր ճանաչմամբ իրավիճակն ավելի չբարդացնել և սպասել, մինչև կգտնենք վերջնական լուծում Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այդ քայլը չանելով՝ Հայաստանի միակ մտադրությունն է եղել լինել համբերատար և չբարդացնել խաղաղության գործընթացը»,–պատասխանել է Սարգսյանը:

Նա հավելել է, որ ներկայիս պատերազմի և ադրբեջանական կողմի հայտարարությունների պատճառով Հայաստանը գուցե չունենա այլընտրանք և ոչ միայն ճանաչի, այլև բացեիբաց աջակցություն ցուցաբերի: «Իսկ մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղին, քանի որ այն պատմական հայկական տարածք է, որը տրվել է Ադրբեջանին խորհրդային իշխանությունների կողմից»,–ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ այն, ինչ ասում է ադրբեջանական կողմը, ժամանակակից ձևակերպմամբ կոչվում է էթնիկ զտումներ՝ դու պարզապես դուրս ես քշում բոլորին և նվաճում նրանց հողը:

«Եթե մեկն ուժեղ է, արդյո՞ք դա նշանակում է, որ նրանք կարող են բոլորին նվաճել: Որտե՞ղ է մեր մարդկությունը: Որտե՞ղ է միջազգային հանրությունը: Որտե՞ղ է ՄԱԿ-ը: Որտե՞ղ են մնացած բոլորը: Այս տեսանկյունից այն, ինչ Բաքուն ասում է, մեզ համար ամբողջությամբ անընդունելի է: Ես սա ընդգծում եմ ոչ միայն այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետությունում պատմականորեն մշտապես հայեր են ապրում, այլև շատ կարևոր է այն, որ այսօրվա պատերազմում ներգրավված է Թուրքիան: Այսօր տեսնում ենք, որ, ցավոք սրտի, Թուրքիան որոշել է վերջացնել այն գործը, որն անավարտ էր թողել 1915-ին, երբ նրանք սպանեցին 1,5 միլիոն հայերի և շատերին քշեցին իրենց պատմական հայրենիքից»,–ասել է ՀՀ նախագահը:

Ադրբեջանը թիրախավորել է դպրոցներն ու մանկապարտեզները. լուսանկարներ

Պատասխանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերի մասին հարցին, որին միշտ պաշտոնական Բաքուն է հղում անում` Սարգսյանը նշել է, որ այս պահին ամեն ինչ սեղանին է, և մենք դիտարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները:

Հարցին, եթե Բաքուն առաջինը հրադադար հաստատի, այդ դեպքում հայկական կողմը հե՞տ կպահի պաշտպանական ուժը, և կամավորները չեն շարունակի կռվե՞լ, նախագահը վստահեցրել է, որ հայերը կդադարեցնեն էթնիկ զտման Բաքվի ցանկացած փորձ:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի լքի իր հայրենիքը, որտեղ ապրել է հազարավոր տարիներ: Հայերը, դրսի նրանց բարեկամները ոչ մի դեպքում դա թույլ չեն տա: Այդ իսկ պատճառով իմ վերջնական ուղերձը հետևյալն է՝ եթե մենք դուրս մղենք թուրքական գործոնը, Ադրբեջանը բավարար ուժ չի ունենա միայնակ այս էթնիկ զտումն իրականացնելու համար: Եթե թուրքական գործոնը դուրս մղվի, ապա դա Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղի հայերին, Հայաստանի Հանրապետությանը կստիպի վերադառնալ բանակցությունների սեղան և գտնել խաղաղ լուծում»–ասել է նախագահը:

Обращение премьер-министра Никола Пашняна к армянству (3 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Եվրոպան պետք է սպասի Թուրքիային Վիեննայի մերձակայքում. Նիկոլ Փաշինյան

Անդրադառնալով Բաքվի պնդմանը, թե Հայաստանի պաշտպանական ուժերն ուղղակիորեն ներգրավված են պատերազմում`Սարգսյան ասել է, որ Հայաստանն ուղղակիորեն ներգրավված չէ այս հակամարտության մեջ: «Ինչպես արդեն նշեցի, Լեռնային Ղարաբաղում կռվող բանակը կոչվում է Արցախի պաշտպանության բանակ: Կան նաև այնտեղ կռվող կամավոր հայեր: Նրանք այնտեղ չեն գնում երրորդ կամ չորրորդ երկրի կողմից: Ադրբեջանի դեպքում դա կազմակերպված է Թուրքիայի կողմից՝ բերելով ոչ միայն նրանց զինված ուժերը, զինտեխնիկան, կառավարելով և օգնելով ադրբեջանական բանակին, այլ նաև ահաբեկիչներ բերելով, որոնք մեծ խնդիր և գլխացավանք են ողջ տարածաշրջանի համար՝ հնարավոր է՝ հյուսիսի համար, որը Հյուսիսային Կովկասն է՝ Ռուսաստանի մասը, հնարավոր է՝ հարավի համար, որտեղ Իրանն է՝ միևնույն է թիրախավորելով Հայաստանը: Ո՞վ է ցանկանում այս աշխարհում ահաբեկիչ տեսնել իր հողում: Ես դա չեմ ցանկանում: Զարմացած եմ, որ մեր ադրբեջանցի հարևանները նրանց թույլ են տվել՝ լինել իրենց հողում՝ հավատալով, որ կոնֆլիկտից հետո նրանք կհեռանան: Սակայն դա այդպես չէ: Տեսնում ենք, որ վերջին տարիներին, որտեղ նրանք գնում են, այլևս չեն հեռանում»,–պատասխանել է  նա:

Անդրադառնալով Արցախի խնդրի լուծման վերաբերյալ վեստահություն ունենալուն` Սարգսյանը հիշեցրել է, որ տարիներ շարունակ  լինելով Հայաստանի դեսպանը Միացյալ Թագավորությունում, ՆԱՏՕ-ում, այնուհետև ԵՄ-ում շատ հանդիպումներ է ունեցել տարբեր մարդկանց հետ, որոնք բացատրում էին հակամարտության մաթեմատիկան, ասում, թե Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը շատ փոքր են, Ադրբեջանը շատ ավելի մեծ, մեծաքանակ ռազմական տեխնիկա, Թուրքիայի աջակցությունն ունի: «Դա 1990-ականների սկիզբն էր: 1994-ին նույն մարդիկ ասում էին, որ, ըստ իրենց կարծիքի, Լեռնային Ղարաբաղի բանակը Կովկասի ամենաուժեղ բանակն է: Դու կռվում ես ոչ միայն զենքով, հրթիռներով, ինքնաթիռներով, այլև քո ոգով: Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ առանձնահատուկ ոգի ունեն»,–ասել է ՀՀ նախագահը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի այս հարձակումը առաջինը չէ, Արցախի ժողովուրդը տեսել է Չինգիզ խան, պարսկական զորքեր, սակայն երբեք չեն լքել իրենց հայրենիքը:

Հակառակորդը ի վիճակի չի եղել լուծել որևէ ռազմավարական խնդիր. Փաշինյան

Լրահոս
0