00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղում են հասակակիցների հետ․ Երևանի մասնավոր մանկապարտեզներն ընդունել են Արցախի երեխաներին

© Photo : provided by Eltaroz – RozelitaВоспитанники и сотрудники детского сада Eltaroz – Rozelita
Воспитанники и сотрудники детского сада Eltaroz – Rozelita - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանը շարունակում է գնդակոծել Արցախի խաղաղ բնակչությանը, շատ ընտանիքներ երեխաներին Հայաստան են ուղարկում՝ ռմբակոծություններից հեռու պահելու համար։ Իսկ այստեղ արդեն տեղացիներն անում են ամեն հնարավոր բան, որպեսզի երեխաները ոչ մի բանի կարիք չունենան և հաճախ ժպտան։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Հայաստանի բոլոր բնակիչները միահամուռ կերպով ջանում են անել հնարավոր ամեն բան, որպեսզի Արցախից եկած երեխաները ոչ միայն ապահովված լինեն բոլոր անհրաժեշտ իրերով, այլև առավելագույնս ուրախ և օգտակար ժամանակ անցկացնեն։

Հիմա, քան երբևէ նրանց աջակցություն է պետք, չէ՞ որ մեծ մասը առանց ծնողների են եկել․հայրերը մեկնել են առաջնագիծ, իսկ մայրերը թիկունքում նրանց են սպասում։ Որպես կանոն երեխաների խմբին ընդամենը մեկ կամ երկու կին է ուղեկցում։ Եվ միայն ամենափոքրերի մայրերն են նրանց հետ եկել։

Հայրերն առաջնագծում են, մայրերը` հիվանդանոցում. Երևանում երկու արցախցի է ծնվել  - Sputnik Արմենիա
Տղամարդիկ առաջնագծում են, կանայք` ծննդատանը. Երևանում արցախցի փոքրիկներ են ծնվել

Արցախցի երեխաներին այստեղ ապաստան են տալիս ոչ միայն առանձին ընտանիքներ, այլև զանազան հաստատություններ։ Երևանի մի շարք մասնավոր մանկապարտեզներ և մանկական զարգացման կենտրոններ կամավորության սկզբունքով ընդունում են Արցախից եկած մանուկներին։

Ինչպես Sputnik Արմենիային պատմեց Eltaroz – Rozelita մանկապարտեզների ցանցի տնօրեն Անահիտ Պետրոսյանը, երեք հաստատությունում տեղավորել են մոտ 50 երեխայի։ Նրանցից ամենափոքրը մի քանի ամսական է, ավագը՝ 14 տարեկան։

«Ընդհանուր առմամբ երեխաների տրամադրությունը լավ է։ Իհարկե, սկզբում նրացից մի քանիսը վախեցած էին, բայց հիմա ամեն ինչ կարգին է։ Նրանք հիանալի լեզու են գտնում մեր սաների հետ»,-ասաց նա։

Օգնություն են ցուցաբերում նաև հղիներին։ Ի դեպ, նրանցից մեկը հոկտեմբերի 3–ին տղա է ունեցել։

«Մայրն ու փոքրիկը ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով` դեղամիջոցներից մինչև մանկասայլակ։ Բացի մեր աշխատակիցներից, եկածներին օգնելու հարցում շատ ակտիվ են նաև մանկապարտեզի մեր սաների ծնողները»,-նշեց նա։

Toy-Toy Richo զարգացման կենտրոնում արդեն տեղավորվել են 12 երեխայի, նրանցից 10-ը այսօր են ժամանել։ Փոքրիկները 3-10 տարեկան են։

«Շաբաթը երեք անգամ երկուական ժամով մեզ մոտ կսովորեն։ Մենք ավազով նկարում ենք, ավազային թերապիա ենք անցկացնում։ Կփորձենք այնպես անել, որ երեխաներին շեղենք տեղի ունեցող իրադարձություններից»,-ասաց կենտրոնի տնօրենը` Հայկուհին։

Իսկ երեխաների ուշադրությունը շեղել իրոք հարկավոր է։

© Photo : provided by Eltaroz – RozelitaԵրևանի Eltaroz – Rozelita մանկապարտեզը
Խաղում են հասակակիցների հետ․ Երևանի մասնավոր մանկապարտեզներն ընդունել են Արցախի երեխաներին - Sputnik Արմենիա
Երևանի Eltaroz – Rozelita մանկապարտեզը

5-ամյա աղջնակը՝ հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Նոյեմբերյան գյուղից, շատ վախեցած էր ռմբակոծություններից։ «Ծիածան» արվեստների կենտրոնում, որտեղ երեխաները նկարչությամբ են զբաղվում, նրան օգնեցին վերականգնվել։

«Սկզբում շատ կծկված էր։ Երբ նրան խնդրեցի ինչ-որ բան նկարել, տանկեր նկարեց։ Այդ ժամանակ իսկույն փոխեցի թեման, հեքիաթ պատմեցի նրան։ Կամաց-կամաց աղջնակը սկսեց գործընթացի մեջ ներգրավվել»,-պատմեց կենտրոնի ղեկավար Ինեսան։

Թորոսյանն Արցախում համակարգում է մարտական գործողություններից տուժածների բուժօգնությունը

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, ի լրումն այս ամենի, երեխաների հետ նաև առցանց դասեր է անցկացնում։ Ընդ որում՝ ինչպես դպրոցականների, որոնց ուսուցումը հարկադրված ընդհատվել է, այնպես էլ փոքրիկների հետ։

© Photo : provided by Eltaroz – RozelitaԵրևանի Eltaroz – Rozelita մանկապարտեզը
Խաղում են հասակակիցների հետ․ Երևանի մասնավոր մանկապարտեզներն ընդունել են Արցախի երեխաներին - Sputnik Արմենիա
Երևանի Eltaroz – Rozelita մանկապարտեզը

«Մեր մասնագետներն աշխատում են մոտ 50 երեխայի հետ։ Բայց, համավարակով պայմանավորված, դասերը հեռավար են իրականացվում»,-ասում է կազմակերպության տնօրեն Սուսաննա Մանուկյանը։ Արցախում խաղաղ քաղաքների և գյուղերի ռմբակոծություններից հետո հոգեբանական վնասը չեզոքացնելու համար երեխաներին զվարճացնում են նաև Երևանի տարբեր մանկական սրճարաններում։

Ցավոք, այս նախաձեռնությունը վերաբերում է միայն մասնավոր հաստատություններին։ Քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ պետական նախադպրոցական հաստատություններն այս գործընթացում ներգրավված չեն

Լրահոս
0