Հայտնի է` որտեղ կկայանա Հայաստան-Վրաստան հանդիպումը

© Sputnik / ASATUR YESAYANTSМатч Лиги Наций УЕФА между сборными Армении и Эстонии (8 сентября 2020). Еревaн
Матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Эстонии (8 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի մրցաշարի խմբային փուլի երրորդ հանդիպումը ստիպված է անցկացնել ոչ Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Ֆուտբոլի եվրոպական գերատսչությունը՝ ՈւԵՖԱ-ն,  որոշել է Ազգերի լիգայի խմբային փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումն անցկացնել չեզոք մրցավայրում՝ Լեհաստանում։

Генрих Мхитарян на пресс-конференции сборной Армении по футболу - Sputnik Արմենիա
UFC չեմպիոն Ռոնդա Ռոուզին աջակցում է Արցախին. Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել

Հայաստանում հայտարարված ռազմական իրավիճակի ու Արցախում ընթացող ռազմական գործողությունների պատճառով ՈւԵՖԱ-ն նախ չեղարկեց հոկտեմբերի 7-ին կայանալիք Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը։ Բայց ինչպես պարզվեց, այսօր Հայաստան-Վրաստան հանդիպումն էլ տեղափոխվեց Հայաստանից Լեհաստան։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, վերջին օրերին բանակցությունների ընթացքում ՀՖՖ-ն վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը հանդիպումն անցկացնել Երևանում։ ՀՖՖ-ն պնդել է, որ պատրաստ է Հայաստան-Վրաստան հանդիպումն անցկացնել սեփական հարկի տակ՝ հաշվի առնելով տրված երաշխիքները, սակայն ՈւԵՖԱ-ն այլ որոշում է կայացրել։

Ստացվում է, որ առաջիկա օրերի ընթացքում մեր ընտրանին երկու արտագնա հանդիպում է անցկացնելու, չնայած Վրաստանի հետ խաղում մենք լիենլու ենք դաշտի տիրոջ պայմանական կարգավիճակում։ Հոկտեմբերի 11-ին Լեհաստանի Տիխի քաղաքում Վրաստանի հետ մրցելուց հետո, հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ մրցելու է Էստոնիայի ընտրանու հետ։

«Ալաշկերտ-2»-ի նախկին ֆուտբոլիստը զոհվել է Արցախում

Ազգերի լիգայի մրցաշարում Հայաստանի հավաքականը երկու խաղերից հետո իր խմբում զբաղեցնում է երրորդ տեղը` վաստակած երեք միավորներով։ Խմբի առաջին և երկրորդ տեղը կիսում են Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները, որոնք ունեն չորսական միավոր։ Հետևաբար Վրաստանի նկատմամբ հաղթանակը շատ կարևոր է մեր ընտրանու համար խմբում վերջնական հաղթանակի հասնելու համար։

Լրահոս
0