Հայաստանում մեկ օրում 5 մարդ է մահացել կորոնավիրուսից

© Sputnik / Asatur YesayantsБольниная койка в медицинского центра "Сурб Асвацамайр"
Больниная койка в медицинского центра Сурб Асвацамайр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսային հիվանդությունից վերջին մեկ օրվա ընթացքում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 5 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 59 (կին), 72 (տղամարդ), 92 (կին), 84 (կին) և 55 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,–գրված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 672-ով և հասել 53755–ի։

 

 

Լրահոս
0