Ադրբեջանը ևս 200 զոհ ունի. նավթամթերքի բազայի կողքին զորանոց է եղել

© Photo : press office of the MoD of RAВражеская боевая техника (7 октября 2020).
Вражеская боевая техника (7 октября 2020). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնում է, որ նավթամթերքի պահեստի ոչնչացման ժամանակ ադրբեջանցիները մեծ թվով զինծառայողներ են կորցրել։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նավթամթերքի ոչնչացված բազայի կողքին զորանոց է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Նավթամթերքի բազայի կողքին զորանոց են պահում սրանք։ Զորանոցում ունեն մոտ 200 զոհ։ Ոչ մի գրամ սրանց համար իրենց զորքը արժեք չունի»,– Facebook—ի իր էջում գրել է նա։

Ադրբեջանի նավթամթերքի ոչնչացված բազայի կողքին գտնվող զորամասում եղել է մոտոհրաձգային մեկ գումարտակ` ուժեղացված հրետանային դիվիզիոնով և հատուկ նշանակության ջոկատով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելիքաքսուքային պահպանման խոշոր բազա։

Արցախի ՊԲ փայլուն իրականացրած գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակի կենսական կարևորության նավթամթերքի հերթական մեծ պահեստի ոչնչացումը - Sputnik Արմենիա
Ադրբեջանական նավթամթերքի հերթական մեծ պահեստի ոչնչացումը. տեսանյութ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 284 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Լրահոս
0