Իրերը կոչենք իրենց անուններով․ ՀՀ նախագահը հակադարձել է Ալիևի հայտարարություններին

Президент Армен Саркисян посетил армяно-азербайджанскую границу (5 июля 2019). Сюник
Президент Армен Саркисян посетил армяно-азербайджанскую границу (5 июля 2019). Сюник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով՝ պետք է իրերն իրենց անուններով կոչել, ոչ թե թաքնվել տարբեր եզրույթների հետևում։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի հայտարարած՝ Լեռնային Ղարաբաղի «ազատագրումը» փաստացի էթնիկ մաքրում է։ Ռուս լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Президент Франции Эммануэль Макрон (слева) с президентом Азербайджана Ильхамом Алиевом на обеде в Елисейском президентском дворце (20 июля 2018). Париж - Sputnik Արմենիա
Ալիևը Մակրոնից պահանջել է ներողություն խնդրել

Նրա խոսքով՝ ներկայիս իրադարձությունները ոչ թե լոկալ բախումներ են, այլ իրական պատերազմ։ Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց էին դրան պատրաստվել։ Այս պատերազմը տարբերվում է նրանով, որ Ադրբեջանից ու Արցախից (Հայաստանի աջակցությամբ) բացի կա մեկ այլ կողմ՝ Թուրքիան։

Ադրբեջանը պնդում է, որ «ազատագրում» է տարածքը։ Բայց ումի՞ց։

«Եթե նրանք ազատագրում են այն հայերից, ապա այստեղ տեղին է մեկ այլ արտահայտություն՝ միջազգային էթնիկ մաքրում», - ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ իրերը պետք է իրենց անունով կոչել, ոչ թե քողարկվել «ազատագրում» բառի տակ։

Ալիևն արդեն իշխանության ղեկին չէ. ըստ Արցախի ԱԺ նախագահի՝ Ադրբեջանը ղեկավարում է Էրդողանը

ՀՀ նախագահն ասել է, որ արցախցիները, հակառակը, պայքարում են իրենց հողի համար, պաշտպանում են իրենց սահմաններն ու իրենց հայրենիքը, որի վրա Ադրբեջանը հարձակում է գործել։

Инаугурация Президента Азербайджана Ильхама Алиева (18 апреля 2018). Баку, Азербайджан - Sputnik Արմենիա
Թալիշները հրաժարվում են ենթարկվել բանակ մեկնելու` Ալիևի հրամանին

Այսպիսով՝ մի կողմից «մաքրում» ու մահ է, մյուս կողմից՝ պայքար հանուն կյանքի, հայրենիքի ու մշակույթի։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Լրահոս
0