Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Ղարաբաղում տիրող իրավիճակը

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցПрезиденты РФ Белоруссии Владимир Путин и Александр Лукашенко открыли Ржевский мемориал Советскому солдату (30 июня 2020).
Президенты РФ Белоруссии Владимир Путин и Александр Лукашенко открыли Ржевский мемориал Советскому солдату (30 июня 2020). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բելառուսն ու Ռուսաստանը կողմ են, որ հակամարտությունը շուտափույթ լուծվի, քանի որ տարածաշրջանում շարունակում են մարդիկ զոհվել։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի և Ղրղզստանի իրադարձությունները։ Տեղեկությունը հայտնում է «ԲԵԼՏԱ» պետական գործակալությունը՝ վկայակոչելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը:

Встреча и.о. премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (27 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Պուտինի հետ

Զրույցի ընթացքում Լուկաշենկոն Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ, որից հետո երկու երկրների ղեկավարները երկկողմ փոխգործակցության և միջազգային օրակարգի հարցեր են քննարկել։

«Զրույցի ընթացքում նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Բելառուսն ու Ռուսաստանը կողմ են շուտափույթ խաղաղ կարգավորման օգտին, քանի որ տարածաշրջանում շարունակում են մարդիկ զոհվել», - ասված է հաղորդագրության մեջ:

Սա Լուկաշենկոյի և Պուտինի առաջին խոսակցությունը չէ Ղարաբաղի թեմայով։ Հոկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բելառուս գործընկերոջ հետ հեռախոսազրույցում նույնպես քննարկել էր ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակը:

Հոկտեմբերի 4-ին էլ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն էր հեռախոսով խոսել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ու մանրամասն ներկայացրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ էր կատարվել լուրերին, թե վերջերս Բելառուսը ռազմամթերք է մատակարարել Ադրբեջանին:

Բելառուսի նախագահը հերքել էր այդ տեղեկությունները՝ շեշտելով, որ վերջին կես տարվա ընթացքում Բելառուսը ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին ռազմամթերք չի մատակարարել:


Read more: 

Լրահոս
0