Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը

© Sputnik / Andranik GhazaryanГагик Царукян выходит из зала суда, где проходило слушание по его делу (25 сентября 2020). Еревaн
Гагик Царукян выходит из зала суда, где проходило слушание по его делу (25 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ծառուկյանի փաստաբանի մեկնաբանմամբ, այս որոշումը վկայում է, որ Վերաքննիչ դատարանին «կոտրել են»։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վերաքննիչ դատարանը` դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի փաստաբանների միջնորդությունը` Ծառուկյանին կալանքից ազատելու վերաբերյալ։

Гагик Царукян выходит из зала суда, где проходило слушание по его делу (25 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանին կալանքից ազատելու համար 13 կուսակցություն դիմել են գլխավոր դատախազին

Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ մերժման հիմքին դեռ չեն ծանոթացել։ «Բայց սա այն դեպքն է, երբ իմաստ էլ չկա սպասել, տեսնել , թե ինչ գրել»,– ասաց Սարգսյանը։ Նրա մեկնաբանմամբ, այս որոշումը վկայում է, որ Վերաքննիչ դատարանին «կոտրել են»։

«Կեցցե ԱԱԾ–ն, կեցցե դատախազությունը, որ կարողացան հասնել նրան, որ արդար դատական համակարգը հասնի այս աստիճանի։ Ճիշտ է, չկար արդար դատական համակարգ, բայց Վերաքննիչ դատարանը գոնե ինչ–որ հույս էր արդարության հասնելու»,– ասաց փաստաբանը։

Երեմ Սարգսյանը նշեց, որ Վճռաբեկ դդատարանից ևս հույս չունեն, բայց մտադիր են նաև Վճռաբեկ բողոք ներկայացնել։

Նշենք, որ որոշման հրապարումը նախատեսված էր այսօր ժամը 12.00-ին, սակայն հետաձգվեց մինչև 18:00-ն:

Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանը կալանքի տակ է սեպտեմբերի 25-ից։ Հունիսի 14-ին ԱԱԾ–ն խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդությունը մերժած դատավորի նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։ Սեպտեմբերի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։

Լրահոս
0