Ինչ իրավիճակում է Շուշիի Ղազանչեցոցը հրթիռակոծությունից հետո. տեսանյութ

Բաժանորդագրվեք
Sputnik Արմենիայի թղթակիցը հրթիռակոծվելուց կարճ ժամանակ անց այցելել է Շուշիի Սրբոց Ղազանչեցոց եկեղեցի և ցույց տվել թշնամու հրետակոծության հետևանքները։

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը կանգուն է, բայց թշնամու այսօր իրականացվարած հրթիռակոծությունից Շուշիի խորհրդանիշ եկեղեցին մեծ նվասներ է կրել։ Ավերածություններ են գրանցվել ինչպես ներսում, այնպես էլ դրսի հատվածում։

Ինչպես արդեն հայտնել էինք, հրթիռակոծութան ընթացքում եկեղեցում երեխաներ են եղել։ Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել, բայց նրանք մեծ սթրես են ապրել։

Театральная труппа Гос.театра имени Мкртича Хандамиряна из Шуши представила кукольный спектакль для детей из Карабаха (7 октября 2020). Гюмри - Sputnik Արմենիա
Երեխաները պետք է հեքիաթ ունենան. Շուշիի թատրոնը Գյումրիում է, հանդիսատեսին էլ են բերել

Sputnik Արմենիայի թղթակիցը հրթիռակոծվելուց կարճ ժամանակ անց այցելել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար և ցույց տվել թշնամու հրետակոծության հետևանքները։

Նշենք, որ այսօր հրթիռակոծության է ենթարկվել նաև մայրաքաղաք Ստեփանակերտը։ Առաջնագծի հյուսիսային և հարավային ուղղություններով մարտերը վերսկսվել են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала