Բեդրոս Կիրկորովն Արցախի համար հավաքած օգնության հետ կապ չունի

© Sputnik / StringerСобранная помощь армян российского Реутова для Карабаха
Собранная помощь армян российского Реутова для Карабаха - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ֆիլիպ Կիրկորովի հայրը հայտարարել է, որ ընկերոջ հետ 33 հազար դոլար է հավաքել Ղարաբաղ ուղարկելու համար, Ռեուտովում բնակվող հայերը հերքում են այդ տեղեկությունը։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Ռեուտով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ռուսական էստրադայի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը, Արցախի համար հավաքած օգնությանը չի մասնակցել։

© Sputnik / StringerՌեուտովի բնակիչների հավաքած օգնությունը
Բեդրոս Կիրկորովն Արցախի համար հավաքած օգնության հետ կապ չունի - Sputnik Արմենիա
Ռեուտովի բնակիչների հավաքած օգնությունը

«Կիրկորովը կապ չունի ո՛չ հավաքված գումարի, ո՛չ էլ սննդի հետ։ Չգիտես ինչու, կեղծ տեղեկություններ են տարածվել։ Ես 12 տարի ապրում եմ Ռեուտովում և նրան (Բեդրոս Կիրկորովին. խմբ.) երբեք չեմ տեսել մեր քաղաքում:

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել ֆոտոբանկԲեդրոս Կիրկորով
Բեդրոս Կիրկորովն Արցախի համար հավաքած օգնության հետ կապ չունի - Sputnik Արմենիա
Բեդրոս Կիրկորով

Ավելի վաղ Կիրկորովը «Подъем»–ին հայտնել էր, որ ռեուտովցի ընկերոջ հետ 33 հազար դոլար է հավաքել Ղարաբաղ ուղարկելու համար։

«Նա ինչ-որ տեղից իմացել է մեր հավաքած օգնության մասին, քանի որ նրա նշած թիվը՝ 2 մլն 600 հազար ռուբլի (մոտ 33 հազար դոլար), համապատասխանում է իրականությանը։ Բայց նա այդ փողերի հետ կապ չունի։ Այդ գումար մոտ 200 մարդ է հավաքել, ընդ որում՝ ոչ միայն հայերը, այլ նաև ռուսներն ու հրեաները», - ասաց հայ համայնքի ներկայացուցիչը։

Մեր զրուցակիցը չցանկացավ հրապարակել իր անունը՝ նշելով, որ չի ուզում «վերմակն իր վրա քաշել ու աղմուկ բարձրացնել», պարզապես տեղեկություն է հաղորդում Sputnik Արմենիային։ Նա մեզ նաև բանկային անդորրագրերի լուսանկարներ ուղարկեց։

© Sputnik / StringerԱնդորրագիր
Բեդրոս Կիրկորովն Արցախի համար հավաքած օգնության հետ կապ չունի - Sputnik Արմենիա
Անդորրագիր
© Sputnik / StringerԱնդորրագիր
Բեդրոս Կիրկորովն Արցախի համար հավաքած օգնության հետ կապ չունի - Sputnik Արմենիա
Անդորրագիր

Բացի գումարից, Ռեուտովի բնակիչները նաև մարդասիրական օգնություն են հավաքել արցախցիների ու զինծառայողների համար՝ սնունդ, հագուստ և այլն: Մի քանի բեռնատար օգնությունը փոխանցվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հոկտեմբերի 5-ին և 6-ին:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала