00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցով նորից է խոսել Էմանուել Մակրոնի հետ

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян встретился с президентом Франции Эмануэлем Макроном в рамках Второго Парижского форума мира (12 ноября 2019). Париж
Премьер-министр Армении Никол Пашинян встретился с президентом Франции Эмануэлем Макроном в рамках Второго Парижского форума мира (12 ноября 2019). Париж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանն ստեղծված իրավիճակում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը և միջազգային հանրության կողմից այդ ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին:

«Էմանուել Մակրոնը կարևորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` հոկտեմբերի 8-ի կոչի շրջանակում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ֆրանսիայի նախագահը հավելել է նաև, որ անմիջական հաղորդակցության մեջ է ՌԴ նախագահի հետ։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը և միջազգային հանրության կողմից այդ ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании Евразийского межправительственного совета (9 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանը պատրաստ է վերսկսել Ղարաբաղի հարցով խաղաղ երկխոսությունը. Փաշինյան

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Էմանուել Մակրոնի հետ: ՀՀ վարչապետը հայտնել էր, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով:

ՀՀ վարչապետը զրուցակցի ուշադրությունն առանձնակի հրավիրել էր Թուրքիայի խիստ կողմնակալ և ագրեսիվ դիրքորոշման, և այդ երկրի հնարավոր միջամտությունը կասեցնելու անհրաժեշտության վրա:

Մակրոնը խոր մտահոգություն էր հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել լարվածության հետագա խորացումը: Նա կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ակտիվացումը տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու համար:

Հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետը կրկին հեռախոսազրույց էր ունեցել Մակրոնի հետ։

Զրուցակիցները քննարկել էին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումները:Կողմերն անթույլատրելի էին համարել օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը ռազմական գործողություններին։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Իմ խոսքը Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին։ - Sputnik Արմենիա
«Չնայած խնդիրներին, հայերը պատրաստ են գնալ մինչև վերջ». Փաշինյանը` ԵԱՏՄ նիստում

Հոկտեմբերի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 350 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

Լրահոս
0