ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց` իր պաշտոնանկության մասին լուրերը հերյուրանք են։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք Ռուսաստանի կողմից էլ չկա հրաժարականի պահանջ, ինչպես լուրեր էին շրջանառվում ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի դեպքում։ Ի պատասխան Բադասյանը նշեց, որ պետք չէ նման սադրանքներին տրվել։
«Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և Ռուսաստանի հետ բացառապես ռազմավարական և դաշնակցային հարաբերություններ ունենք»,–ասաց նախարարը։
Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանում է ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը
Բադասյանի խոսքով`լուրերը, թե Մոսկվայի կողմից պահանջ է դրվում որևէ կառույցի ղեկավարին հանելու, անպատասխանատու մարդկանց կողմից են տարածվում և խայծ են այն կառույցների կողմից, որոնք ուզում են` երկրում մթնոլորտը փոխվի։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել էր պաշտոնից։ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Միքայել Համբարձումյանը։
Ո՞վ է Արցախում սուտ լուրեր տարածել ծառայակիցների շրջանում. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնում