Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել 3300 մետր բարձրության վրա գտնվող հյուսիսային սահմանագոտուց, որը փորձել է գրավել հակառակորդը, բայց զոհեր թողնելով (տեսանյութում երևում են)` հետ է շպրտվել։ Հայկական կողմը մեկ վիրավոր ունի։
«60 հոգանոց խմբով հարձակվալ են, իսկ 30-ը դեպի դիտակետ է փորձել առաջանալ։ Բայց մեր տղերքը ձիգ կանգնած են։ Սպանալ ենք, կոտորալ ենք»,–ասում է զինծառայողներից մեկը։
Մեկ ուրիշ զինվոր էլ ասում է, թե ինչքան էլ հակառակորդը հարձակվի, իր պատասխանը ստանալու է։ «Մի հետ փորձալ ին, պատասխանը ստացալ ին, հեսա քանի օր է` էլ փորձում չըն։ Կարալ չեն գալ»,–ասում է նա։
Շրջափակումից դուրս են եկել և մեծ կորուստներ պատճառել թշնամուն. հերոս տղաների մասին
Երրորդ զինվորականն էլ տեղեկացնում է, որ հակառակորդն այստեղ ունեցել է ոչ միայն մարդկային, այլ նաև ռազմամթերքի կորուստներ։ Այսինքն` ամենը, ինչ խանգարել է հայկական զինված ուժերին, ոչնչացվել է։
Անանյանը ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր է բերել. հերոսները պարգևատրվում են