00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցունքներով եմ կարդում զոհվածների անունները. Վարդան կոչ է արել գումարով օգնել Արցախին

© Photo : Instagram / varda_vardaВарда
Варда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ճանաչված պարուհին իր հազարավոր հետևորդներին հորդորում է նվիրատվություններով օգնել Արցախին ու աղոթել հայ ժողովրդի համար։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի պարուհի, poledance ոճում աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram-ի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել արցախցի փոքրիկների մասնակցությամբ ու իր հետևորդներին հորդորել է նվիրատվություն անել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին։

«Արցունքներով եմ կարդում Արցախում զոհվածների անունները։ Երիտասարդ տղաներ, որոնք հազիվ 20 տարեկան են ...Չեմ կարողանում բառեր գտնել ցավս արտահայտելու համար ... Գիտեմ, որ իմ հետևորդների մեջ շատ հայեր կան, գիտեմ, որ շատերն ուզում են աջակցել հայ ժողովրդին: Նույնիսկ եթե հիմա հեռու եք, կարող եք տուժած ընտանիքներին օգնել գումարով և աղոթքներով: Միջոցները կօգտագործվեն այս դժվարին պահին մեր հայրենիքին օգնելու և աջակցելու համար»,–գրել է Վարդան։

Նշեք, որ աշխարհահռչակ հայերն այս օրերին միջազգային հանրությանն ակտիվորեն ներկայացնում են Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի մանրամասները։

Ավելի վաղ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկ միլիոն դոլար էր փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

Լրահոս
0