Հաղթում ենք. փոքրիկ Դավիթը երկու մատով մեքենա է քաշում հանուն հայրենիքի. տեսանյութ

Ուժը մեր արյան մեջ է, հերոս դառնալու համար էլ պարտադիր չէ մեծ լինել։ Սա ապացուցում է տեսանյութի հերոս փոքրիկը։

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ փոքրիկ տղան ընդամենը երկու մատով պատրաստվում է մի քանի տոննա կշռող ավտոմեքենա քաշել հանուն հայրենիքի։

Դյուցազնավեպի Դավթի անունը կրող տղան մերօրյա Դյուցազնագրքի հերոս է - Sputnik Արմենիա
«Փոքրիկ դյուցազունը». 5-ամյա Դավիթը մեքենա է հրում, իրար հետևից ռեկորդներ գրանցում

«Այս փոքրիկ դյուցազունը քաշելու է այս մեքենան։ Սա ակցիա է, որի արդյունքում ունենալու ենք միջոցներ՝ նվիրաբերված մեր բանակին, մեր պետությանը։ Ոգևորիչ միջոցառում երիտասարդների համար»,- տեսանյութը հետկադրային տեքստով մեկնաբանում է Հովհաննիսյանը։

Հավաքվածների ոգևորիչ ծափերի ու բացականչությունների ներքո փոքրիկ տղային հաջողվում է ոչ միայն տեղաշարժել, այլև մի քանի մետր քաշել հայոց եռագույնով ծածկված մեքենան։

«Հաղթում ենք»,- տղայի հաղթանակից հետո սկսում են շարունակաբար բացականչել հավաքվածները։

Ի դեպ, այս փոքրիկի մասին արդեն պատմել էինք։ Սա նրա առաջին հերոսությունը չէ։ Հայոց դյուցազնավեպի՝ «Սասունցի Դավիթ» էպոսի գլխավոր հերոսի անվանակից Դավիթն արդեն հայտնի է իր ռեկորդներով։ Նրա անունը մի քանի անգամ գրանցվել է Դյուցազնագրքում։

«Էդ պահին հիմնականում չես մտածում, ուղղակի գիտես, որ պետք է գնաս առաջ». տեսանյութ

Դավիթն ընդամենը 5 տարեկան է, նրա հայրը ԱԻՆ փրկարար ծառայության վարորդ է։ Որդու զարմանալի կարողությունները հայրն է բացահայտել ու սկսել մարզել նրան։

Դավիթն իր առաջին ռեկորդում ավելի քան 1 տոննա 630 կգ-ոց մեքենա է հրել, որին հաջորդել են ևս երկուսը՝ 56 վայրկյանում ձախ ձեռքով 30 հրումները, ապա աջ ձեռքով՝ 58 վայրկյանում կրկին 30 հրումները։

Ի դեպ, փոքրիկ դյուցազունն իր ռեկորդներից մեկը նվիրել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала