00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Արամ Սարգսյան
Բրյուսելում պայմանավորվածություններն ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ․ Արամ Սարգսյան
17:12
7 ր
Սուրեն Պապիկյան
Կիստաների, գիշերամիզության և թեթև հետամնացության դեպքում ծառայությունը սահմանափակումով պարտադիր է․ Սուրեն Պապիկյան
17:30
4 ր
Ալեքսանդր Կադնիկով
Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո Ղրիմի հայկական սփյուռքն ակտիվացել Է․ Ալեքսանդր Կադնիկով
17:35
4 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպացիները կդառնան Թուրքիայի գերին. Արմեն Սարգսյանը` Էրդողանի նպատակների մասին

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян дал интервью немецкому журналу "Bild" (14 октября 2020). Еревaн
Президент Армен Саркисян дал интервью немецкому журналу Bild (14 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Թուրքիայի ներգրավումը Ղարաբաղյան հակամարտության մեջ վտանգավոր է համարել ոչ միայն Հարավային Կովկասի համար:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Այժմ Ղարաբաղյան հակամարտության լուծման միայն մեկ ճանապարհ կա՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա և հակամարտության մեջ չներգրավել երրորդ, չորրորդ կողմերի: Այս մասին ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган и президент Азербайджана Ильхам Алиев (справа) на саммите НАТО в Брюсселе (11 июля 2018). - Sputnik Արմենիա
Թուրք–ադրբեջանական նախնական պլանը` բլիցկրիգով գրավել Արցախը, ձախողվել է. Փաշինյան

«Այս խնդրում երրորդ, չորրորդ կողմի ներգրավումը կարող է լարվածության մակարդակն ավելի բարձրացնել: Հայաստանն այս հարցում շատ զգուշավոր և շրջահայց է: Լայնածավալ պատերազմի այս օրերին էլ Հայաստանը չի հայտարարել Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին։ Իսկ գիտե՞ք ինչու: Այս բոլոր տարիներին, խաղաղ բանակցությունների ընթացքը չխանգարելու համար, Հայաստանը որոշել է չճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ այդ կերպ հնարավորություն ընձեռելով, որ խաղաղ բանակցությունները ավարտվեն այնպես, որ բոլորի համար ընդունելի լինեն»,–ասել է նախագահը:

Սարգսյանը նշել է, որ միջազգային հանրությունը, այդ թվում ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, Գերմանիան կամ մյուս երկրները պետք է անեն ամեն ինչ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այդ երկիրը դադարեցնի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

ՀՀ նախագահի խոսքով` եթե Արցախում պատերազմը սանձազերծեր միայն Ադրբեջանը, ապա այն մի քանի օր կտևեր։ Դրան կաջորդեր հրադադարի մասին միջազգային հանրության կոչը, ինչը կարևոր կլիներ երկու կողմերի համար։

Ինչու է բացառված Թուրքիայի առաջարկը` բանակցությունների քառակողմ ձևաչափ ստեղծելու մասին

Նախագահն ընդգծել է, որ Թուրքիան արդարացումներ է բերում` ասելով, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են:

«Կներեք, սակայն թուրքերն էթնիկ եղբայրներ ունեն Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայում, Չինաստանի հյուսիսում: Նրանք, ինչ է, ներգրավվելո՞ւ են այդ երկրներում խնդիրների առաջացման պարագայում»,–ասել է նա:

Սարգսյանի խոսքով՝ Թուրքիայի հայտարարությունները, թե Ադրբեջանում իրենք պաշտպանում են էներգառեսուրսները, խողովակաշարերը, նույնպես աբսուրդ է։

Նախագահը հիշեցրել է` եթե հայերը ցանկանային հարվածել նման ենթակառուցվածքներին, ապա դա կանեին 20 տարի առաջ՝ թույլ չտալով Ադրբեջանին միլիարդներ վաստակել։

Обращение премьер-министра Никола Пашняна к армянству (3 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևն անընդունելի է հայկական կողմի համար. Փաշինյան

Սարգսյանը նաև ընդգծել է, որ Թուրքիան հենց այնպես չի փորձում ընդլայնել ազդեցությունը Հարավային Կովկասում: Դա թույլ կտա նրան վերահսկել էներգառեսուրսները ոչ միայն Ադրբեջանում, այլև Կասպից ծովում և Միջին Ասիայում։

«Ինչ-որ առումով Եվրոպան և եվրոպացիները կդառնան Թուրքիայի գերին, քանի որ այդ երկիրը կվերահսկի նավթն ու գազը, որը գալիս է Կասպյան ծովից դեպի Եվրամիություն»,–նշել է նա:

Նշենք, որ պաշտոնական Անկարան առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ քառակողմ բանակցություններ վարել Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև։ «Քանի որ Ռուսաստանը Հայաստանի կողքին է, իսկ մենք սատարում ենք Ադրբեջանին, եկեք չորսով հանդիպենք` քննարկելու այդ խնդիրների լուծումը։ Մինսկի խումբը ավելի քան 30 տարի չի կարողացել լուծում գտնել, եկել է ժամանակը նոր մեխանիզմ գտնելու»,– հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։ 

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Լրահոս
0